Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ոսկեպարը, Բաղանիսն ու մյուս սահմանամերձ շրջանները պետք է լցվեն ընդդիմության համակիրներով

Ոսկեպարը, Բաղանիսն ու մյուս սահմանամերձ շրջանները պետք է լցվեն ընդդիմության համակիրներով
23.03.2024 | 08:07

Հիմա ընդդիմությունը, հատկապես` խորհրդարանական, պետք է ցույց տա, որ ինքը «նիկոլ» չի։ Իսկ դրա համար պետք է իր ռեսուրսները զորաշարժի դեպի Տավուշ և կանգնի տավուշցիների կողքին։ Ոսկեպարը, Բաղանիսն ու մյուս սահմանամերձ շրջանները պետք է լցվեն ընդդիմության համակիրներով, և հստակ օրակարգ հռչակվի՝ մի քանի պարզ հարցերով. «Հանձնվելո՞ւ են ՀՀ տարածքները, որոնք իշխող խմբակը հռչակել է թշնամու հող, թե՞ ոչ։ Ինչպե՞ս ու ի՞նչ մեխանիզմներով են փրկելու Հայաստանը մասնատումից»: Եթե այս հարցը կարողացավ ընդդիմությունը լուծել, ապա ժողովուրդը կքայլի նրա հետևից, փոքր հաղթանակը կոգևորի ժողովրդին, կրկին հույս կծնվի։

Իսկ եթե ընդդիմությունը իրեն պահի կենդանի դիակի պես, ուրեմն պարտության ու կորստի մեղքը հավասարապես պետք է կրեն ո՛չ միայն իշխանական խմբակի ներկայացուցիչները, այլև՝ ընդդիմությունը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2450

Մեկնաբանություններ