Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

Հայաստանում հաստատվել է դիկտատուրային ռեժիմ

Հայաստանում հաստատվել է դիկտատուրային ռեժիմ
25.11.2023 | 15:15

Երեկ Գերմանիայի գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել 2024 թ. պետական բյուջեի նախագծում շուրջ 60 միլիարդ դոլար լրացուցիչ պարտք ավելացնելը:

Ընդ որում, այս պարտքը ֆինանսավորելու էր վերականգնվող էներգիա արտադրող ենթակառուցվածքների ստեղծումը:

Բայց, քանի որ Գերմանիան նախորդ տարիներին պարտքը շատացրել էր ուղղղակի ընթացիկ ծախսեր ֆինանսավորելու համար, այլ ոչ՝ ներդրումներ անելու, հիմա սահմանափակման առաջ է կանգնած: Սա իշխանության տարանջատման և հավասարակշռման սկզբունքի գեղեցկությունն է, երբ իշխանության դատական թևը կարողանում է հակադրվել իշխանության գործադիր թևին:

Մեզ մոտ բացահայտ հակասահմանադրական գործողություններ իրականացնող Նիկոլը, որ ակներև դեմ է գնացել ՀՀ սահմանադրության որոշ հոդվածների, մասնավորապես, առաջին հոդվածին՝ ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում, 14-րդ հոդվածին՝ ՀՀ զինված ուժերը մեր երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու գործառույթից զրկելով, չի բախվում իշխանության որևէ թևի՝ օրենսդիր կամ դատական, հակազդեցության:

Պարզ պատճառով, որ նա ուզուրպացրել է իշխանությունը Հայաստանում և հաստատել է դիկտատուրային ռեժիմ:

Այս պայմաններում միակ բանը, որ հայ ժողովուրդը կարող է և պարտավոր է անել, խաղաղ անհնազանդության գործողությունների տրամաբանության վրա կառուցված հեղափոխությունն է:

Այլ ճանապարհ չկա:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2768

Մեկնաբանություններ