Մենք գնացինք բացառիկ ու յուրահատուկ ճանապարհով։ Հայոց լեզվի տաճար մտանք և զուտ մեր զոհաբերություններով մշակեցինք այն հրաշք ու անսահման հնարավորություններ ապահովող գործիքները, որոնք 21-րդ դարում պետք է ապահովեն մեր ազգային տեսակի մրցունակ պահպանությունը և վերելքը։
Մենք համատեղեցինք առաջին հայացքից անհամատեղելի բաները՝ ավանդականությունը և արդիականությունը։ Մենք գտանք այն ճիշտ բանաձևը, որն ավանդականությունը փայլուն ու ներդաշնակ համատեղում է արդիականության՝ նորագույն տեխնոլոգիաների հետ։
Գաղտնիք չէ, որ 21-րդ դարը տեխնոլոգիական գերակայության ժամանակաշրջան է, որտեղ ամեն ինչ որոշվելու է տեխնոլոգիական գործիքներով։
Ավելի կոնկրետ՝ մենք մշակում ենք այն գործիքի համարժեք հակաթույնը, որով մեզ բաժանել են սևերի ու սպիտակների, նախկինների ու նորերի, արևմտամոլների ու ռուսամոլների․․․
Ու մենք մեր սեփական զինատեսակով պետք է դիմակայենք այդ տեղեկատվական ֆեյքերի ու կեղծիքների տարափը։
Արտակ Հովսեփյան