ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ամեն ինչ կառուցված է նրա վրա, թե ում ենք տալիս և ինչ ենք տալիս

Ամեն ինչ կառուցված է նրա վրա, թե ում ենք տալիս և ինչ ենք տալիս
26.05.2023 | 16:57

Ցանկացած իշխանություն պետք է ունենա լեգիտիմություն, որն ունի երկու բաղադրիչ՝ արտաքին և ներքին:

Կամ իշխանությունն ունի իր ժողովրդի վստահությունը, որի վրա հենվելով իր հարաբերություններն է կառուցում արտաքին աշխարհի հետ, կամ չունի իր ժողովրդի վստահությունը իշխանությունը պահելու համար և հենվում է արտաքին խաղացողների վրա ու նրանց օգնությամբ ճնշում իր ժողովրդին:

Երկրորդ տարբերակի դեպքում, արտաքին ուժերին իր ժողովրդի դեմ օգտագործելու համար, պետք է զիջումների գնա իր ազգային շահերի հաշվին:

Այսօր Հայաստանում մենք ունենք երկրորդ տարբերակը. գործող կառավարությունը զիջում է մեր ազգային շահերը և ստանում դրսի խաղացողների օժանդակությունը, իսկ դրա համար պետք է հանրությանը պառակտված պահել:

Պատահական չի, որ այս կառավարության քարոզիչների ողջ թեզերը կառուցված են արտաքին քաղաքականության վրա, թե ում ենք հովանավոր ընտրում և ում ինչ ենք զիջում, սակայն չեք լսի հանրությանը մոբիլիզացնելու թեզեր: Մոբիլիզացնեն, որ ի՞նչ անեն, որ շահերը պաշտպանե՞ն, որոնք անգամ չեն էլ հայտարարված: Ամեն ինչ կառուցված է նրա վրա, թե ում ենք տալիս ու ինչ ենք տալիս:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3143

Մեկնաբանություններ