Մի խաղալիք կար, կոչվում էր ''Ванька-встанька'': Սրա յուրահատկությունն այն էր, որ բոլոր պարագաներում կարողանում էր ուղղահայաց տնկվել: Դա էր սրա ամբողջ հմայքն ու գոյության հիմնավորումը:
Չգիտեմ, կա՞ն հիմա այս խաղալիքները, թե ոչ, բայց որ ունենք այդ բնավորությամբ օժտված մի շարք ճարպիկ քաղաքական-հասարակական գործիքներ, որոնք ամեն մի իշխանության հետ, որը դեմ չէ նրանց իր գիրկն առնելու, անամոթաբար փոխում են իրենց գլխարկը (опять власть сменилась!) և այդ կերպ ելնում շալակն աշխարհի, փաստ է:
Դավիթ Սարգսյան