ՊԵԿ-ի կայքում հրապարակվել է 2020-ի հունվար-դեկտեմբերին 1000 խոշոր հարկ վճարողների վճարված գումարների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-դեկտեմբերին վճարվել է 987 մլրդ 637 մլն դրամ: Հարկային մարմին վճարումների գումարը կազմել է 788 մլրդ 131 մլն, մաքսային մարմին վճարումների գումարը կազմել է 199 մլրդ 505 մլն դրամ: