ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Հայկ Մամիջանյան․ Հուլիսյան դեպքերից անցել է տեւական ժամանակ, բայց որեւէ տեսանելի, շոշափելի դիվանագիտական արդյունք չկա

Հայկ Մամիջանյան․ Հուլիսյան դեպքերից անցել է տեւական ժամանակ, բայց որեւէ տեսանելի, շոշափելի դիվանագիտական արդյունք չկա
02.09.2020 | 18:07

Նայեցի ԱԳՆ խոսնակի ասուլիսը ու չէի հասկանում Zombi TV, Nikoli Dzayn, Purk Channel և այլ նմանատիպ ալիքներ եմ նայում youtube-ում, թե պաշտոնական միջոցառում։
Ի՞նչ հուժկու հարված Ադրբեջանի դիվանագիտական ներուժին։ Ես իհարկե շատ ուրախ կլինեմ, որ դա իրականություն լինի, բայց կարո՞ղ է Մամեդյարովի հրաժարականը վերագրում են Փաշինյանին։


Հուլիսյան դեպքերից անցել է տեւական ժամանակ, բայց որեւէ տեսանելի, շոշափելի դիվանագիտական արդյունք չկա։ Հիշեցնեմ, որ Ապրիլյան քառօրյայից հետո (չեմ հոգնելու կրկնել, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի եւ Տավուշյան սահամանային միջադեպերի միջեւ միակ ընդհանրությունը մեր բանակի ուժն ու հերոսությունն են) մեր դիվանագիտական կորպուսին հաջողվեց պարտադրել ադրբեջանական կողմին, որ Մոսկվայում չկնքվի նոր զինադադար, այլ ուժի մեջ մնա Բիշքեքում կնքված փաստաթուղթը, իսկ շուրջ քառասուն օր հետո՝ 2016թ. մայիսի 12-ին ԵԱՀԿ համանախագահները իրենց հայտարարության մեջ առաջին հիշատակումն են արել վստահության մեխանիզմների մասին, իսկ առաջին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ 2016թ. մայիսի 16-ին՝ Վիեննայում, հետո՝ Սանկտ-Պետերբուրգում։


Այ, սա է «հուժկու հարված Ադրբեջանի դիվանագիտական ներուժին»…
Էլ չեմ աում, որ ԱԳՆ հազարերորդ անգամ խուսափեց պատասխանի, թե ԻՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՇՈՒՐՋ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ երկրների ղեկավարները։։ Այս թեմայով հայտարարությունները եթե իրար գլուխ հավաքենք կստացվի Զոհրաբ Գնացականյանի «հազար ու մեկ գիշերվա» հեքիաթները։
«Հայլուր»-ի Հայաստանի ու իրական Հայաստանի տարբերությունը արդեն վախեցնող մեծ է ՝ նաեւ միջազգային հարաբերությունների մակարդակում։

Դիտվել է՝ 2126

Մեկնաբանություններ