ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ վաղաժամկետ հրաժարական տալ՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից հետո՝ ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բայդենը նախատեսում է ավարտել իր պաշտոնավարումը բարձրագույն կառավարական պաշտոնում և հասնել ամերիկացիների համար պատմական չափերի նոր ձեռքբերումների։               
 

Հաղորդագրությամբ գյուղացու վիճակը ամենևին չի լավանալու

Հաղորդագրությամբ գյուղացու վիճակը ամենևին չի լավանալու
18.03.2016 | 10:36

Մարտի 16-ն էր. այդ օրը արեգակը ջերմացնում էր ինչ-որ չափով, բայց նրա շողերից պարզ երևում էր, եթե նույնիսկ հեռուստատեսությամբ այդ մասին չասեին, հասկանալի էր, որ գիշերը, այսինքն` մարտի 17-ին, հնարավոր է ցրտահարություն: Նայում էի պատուհանիցս դուրս և մտորում էի գյուղացուն այս տարի սպասող դժվարությունների մասին, երբ բջջայինը տեղեկացրեց եկած հաղորդագրության մասին:
Հաղորդումը գյուղնախարարության կողմից էր, ստացված 16.06-ին:
Հաղորդագրությունում ուղղակի նշված էր, որ մարտի 17-ի գիշերը հնարավոր է, իսկ 18-19-ի գիշերը սպասվում է ցրտահարություն: Կորիզավոր պտղատու այգիներն անհրաժեշտ է ծխածածկել և առատ ոռոգել: Հեռախոս` 011521524:
Շնորհակալություն, հարգելի նախարար, որ մտահոգվում և զգուշացնում եք գյուղացիներին։ Շնորհակալությունից հետո կուզենայի հարցնել` այդ հաղորդագրությունն ուղարկում եք` ղեկավարվելով հին հունական հայտնի ասացվածքո՞վ` «Ես ասացի և թեթևացրի հոգիս», թե՞, իրոք, ցանկանում եք օգտակար բան արած լինել:
Հարգելի նախարար, ծխածածկույթն իր տեղը, բայց ամենակարևորը այդ հաղորդագրության մեջ, որը միայն դառը ժպիտ կարող է առաջացնել. որ առաջարկում եք առատ ոռոգել, մտածե՞լ եք, թե գյուղացին որտեղի՞ց պետք է վերցնի ջուրը, որն ավելի շատ օգուտ կտա, քան ծխածածկույթը:
Այսօր, աշնանացան ցորեն, առվույտ և այլն ջրի կարիք ունեն, մինչդեռ ջրային ողջ համակարգը համարյա ոչինչ չի արել, ջրատարները լրիվ պատրաստ չեն, և Աստված գիտի, թե երբ ջուրը կհասնի դաշտ:
Մեկ անգամ չէ, պարոն նախարար, առաջարկել եմ, որ ջրային տնտեսությունը և գյուղատնտեսությունը դառնան մեկ համակարգ, որի դեպքում հեշտ կլինի բռնել ձևական հաղորդագրություններ ուղարկող պաշտոնյայի կոկորդից ու ասել. «Ցրտահարության դեպքում անհրաժեշտ է առատ ոռոգել դաշտերը, ուրեմն, բարի եղիր այգին ապահովել առատ ջրով», թե չէ հաղորդագրություն ուղարկելով (ասեմ, որ հաղորդագրությունն էլ է փող, նույնիսկ պետության գրպանին հարվածող) և հոգին անիմաստ թեթևացնելով` գյուղացու վիճակը ամենևին չի լավանալու:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Արարատի մարզ, Այգեստանի գյուղապետ

Դիտվել է՝ 3110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ