ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Զոհրապ ԵԳԱՆՅԱՆ. «Մենք շատ քիչ ենք, որպեսզի մեզ նման շռայլություն թույլ տանք»

Զոհրապ ԵԳԱՆՅԱՆ. «Մենք շատ քիչ ենք, որպեսզի մեզ նման շռայլություն թույլ տանք»
24.11.2014 | 10:18

«Հայաստանում կուսակրոն հոգևորական չպետք է լինի՝ Աստված չի կարող դեմ լինել երեխայի ծննդին, ընտանիքին, կնոջ և տղամարդու միությանը: Ես չգիտեմ, թե դա երբ է մտել մեր Եկեղեցի, բայց գիտեմ, որ առաջին կաթողիկոսը ոչ միայն ամուսնացած է եղել, այլև կաթողիկոսի պաշտոնը փոխանցվել է ժառանգաբար: Մեկ անգամ այս առիթով մեր հոգևորականներից մեկը պնդեց, որ ամուսնանալ նշանակում է ամբողջությամբ չծառայել մեկ նպատակի: Համաձայն չէմ, ամուսնանալ նշանակում է ավելի լավ ծառայել: Ի վերջո՝ իրականության մեջ մեր շատ կուսակրոն համարվող հոգևորականներ նույնիսկ երեխաներ ունեն և դա լավ է, ճիշտ են անում, պետք է ընդամենը օրինականացնել իրողությունը և կուսակրոնությունը հանել, մենք շատ քիչ ենք, որպեսզի մեզ նման շռայլություն թույլ տանք»,- գրել է Զոհրաբ ԵԳԱՆՅԱՆՆ իր Facebook-յան էջում:

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ