-
06.07.2024|
07:30
Թուրքիայի ընտրությունը լինելու է «հայացք դեպի Արևմուտք»: Թուրքիան Ռուսաստանից մեծ հաշվով ստանալու շատ բան չունի, իսկ եթե ուներ, ապա նույնը, ինչ 100 տարի առաջ, և շնորհակալությունն էլ լինելու է նույնը, ինչ 100 տարի առաջ։
-
05.07.2024|
11:26
Այսօր Սահմանադրության օրն է։ Այսօրվա ամսաթիվը՝ 2024 թվականի հուլիսի 5-ը, ոչ միայն պատմական, այլև խորը մտորումների կարևոր հանգրվան է այն ուղու մասին, որը մենք միասին պարտավոր ենք անցնել՝ հիմնվելով 1995 թվականի հուլիսի 4-ին ընդունված մեր մայր օրենքում ներառված սկզբունքների և գոյաբանական իմաստների վրա...
-
05.07.2024|
08:11
Հոգեբանության մեջ տրվող ամենակարևոր հարցերից մեկն է՝ դու՞ ես քո պատճառը:
-
04.07.2024|
08:43
Եթե Հայաստանում կա մեկը (բացի իշխանություններից), ով հիմարաբար հավատում է, թե Սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով փոխելով հնարավոր է խաղաղության պայմանագրի կնքում, ապա պետք է հիասթափեցնեմ։ Կա նաև հաջորդ, հաջորդի հաջորդ (ու էդպես շարունակ) պահանջների փաթեթ։ Եվ ամենակարևորը` դրանք չեն վերջանալու, ընդհուպ մինչև հայկական պետականության կործանման պահը։
-
03.07.2024|
06:55
Ասում է` բյուջետային ծախսերի 80%-ը ժառանգել ենք նախկինից։ Սա այն դեպքն է, երբ անհաջող ներդաշնակվում են հիմարությունն ու կեղծիքը։ Հիմարություն է այն, որ պարտադիր բյուջետային ծախսերը, օրինակ, աշխատավարձ, թոշակ, նպաստ, ամորտիզացիա և այլն, չես կարող ուղղակի չժառանգել։
-
02.07.2024|
14:21
Ադրբեջանի միանձնյա ղեկավար Իլհամ Ալիևի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ և ընդհանրապես բոլոր ուղղություններով և ոլորտներում վերլուծելն ու կանխատեսումներ անելը այդքան էլ դժվար չէ, որովհետև նա մեծամասամբ հստակ և առանց վարանումների, բացահայտ ասում է այն, ինչ ինքը մտադիր է անել...
-
01.07.2024|
16:00
Ժողովրդավարությունը Հայաստանում նույնն է, ինչ նավահանգիստը՝ Սահարայում: Ով ունի քաղաքական կամք և անաչառություն, սա տեսնում է, և կապ չունի՝ Հայաստանու՞մ է ապրում, թե՞ դրսերից «ողջունում» է Փաշինյանի «բաստիոնը», որովհետև այն, ինչը ներկայացվում է որպես ժողովրդավարություն, ոչ այլ ինչ է, քան իրականության «կացնային» նենգափոխում:
-
01.07.2024|
12:11
Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթի) պատմությունը սահմռկեցուցիչ է։ Նկարագրածը (ապրածը) «սովորական միտինգային» դրվագ չէ, դա այսօրվա «նոր Հայաստանի» կենսափիլիսոփայությունն է...
-
30.06.2024|
12:00
«30 տարի դու ինձ չես թողել ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնելու ապրես». սա իբր խաղաղության պայմանագրի հավանական թեկնածուի խոսույթն է։ Երբ սա կրկնում ենք, իբր փորձելով ըմբռնումով մոտենալ Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներին, լուծում ենք միայն մեկ անփառունակ խնդիր...
-
27.06.2024|
12:03
Փաստորեն, հիմա ժամանակներն էնպիսին են, որ ով ամենաբարձրն է հայհոյում Ռուսաստանին, նա է «հայրենասեր»: