-
15.11.2013|
12:31
Ես հասկանում եմ մարդկանց, որ էլ չեն դիմանում և ուզում են արտագաղթել: Ես նույնիսկ հասկանում եմ նրանց, ովքեր սպառնում են իրենց արտագաղթով։ Նրանք դեռ չեն կորցրել միամիտ հույսը, թե Հայաստանում ինչ-որ մեկի պետք են:
-
15.11.2013|
11:06
Գարինչան Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի խաղացող էր: Նա աշխարհահռչակ ֆուտբոլիստ էր: Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Գարինչայի մի ոտքը մյուսից կարճ էր: Մի ոտքից կաղ Գարինչան, ասես ի հեճուկս բոլոր լիարժեքների, հանճարեղ էր հենց ոտքի սպորտում` ֆուտբոլում. նա հմուտ աճպարարի կախարդանքով, իր կաղ ոտքի շուրջ հակառակորդի մի ամբողջ թիմ էր պարեցնում-մոլորեցնում: Հանդիսատեսն արդեն մոռացել էր, որ նա կաղ է: ՈՒ որ ասում էին` Գարինչա, նրան ֆուտբոլային յուրօրինակ պտտահողմի մեջ էին տեսնում:
-
14.11.2013|
10:47
Վերջին տասնամյակը «հավերժ» նախագահների գահավիժման շրջան էր, և արդեն իսկ կարելի է խորհել որոշ օրինաչափությունների մասին. մեկ անգամ իշխանության գալով ու սեփական ժողովուրդներին խաբելու և բռնաճնշելու միջոցով իշխանությունը քսան և ավելի տարիներ սեփական ընտանիքի ձեռքը պահող պետության ղեկավարների զգալի մասի վախճանը տխուր և դաժան եղավ:
-
13.11.2013|
10:55
Այսօր մեր Շարժման ամենավառ անհատականություններից մեկի՝ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է։ Վանոյի մոտ իրար են խառնված խենթությունն ու պետական մտածողությունը, տաղանվավոր գրողն ու բոլորին հասկանալու բացառիկ հատկությունը։
-
12.11.2013|
11:59
Բոլորս պետք է պատրաստ լինենք, որ Հայաստանի դատախազական և ոստիկանական համակարգերում տեղի ունեցող փոփոխությունները հանգեցնելու են երկրի ներսում իրավապահ մարմինների գործունեության ռեպրեսիվ-բռնաճնշիչ գործառույթի սաստկացմանը: Կոռումպացված, բայց համեմատաբար մասնագիտորեն հմուտ և փորձառու կադրերի փոխարեն ասպարեզ են հանվում կախյալ և վերադասի վստահությունն անվերապահորեն և առանց նախապայմանների արդարացնելու պատրաստ երիտասարդ, բավարար կենսափորձ չունեցող իրավապահներ:
-
12.11.2013|
00:39
Վաթսունական թվականների վերջերն էին: ՈՒսանող էի Երևանի պետական համալսարանում: Մանկավարժ ծնողներս դժվարությամբ էին հոգում բազմանդամ ընտանիքի հոգսերը: Առջևս ծառացել էր աշխատելու, ծնողներիս ինչ-որ կերպ սատարելու խնդիրը: Թերթերից մեկում հայտարարություն կարդացի, որ Երևանի էքսկուրսիոն բյուրոն ապագա էքսկուրսավարների դասընթացներ է կազմակերպում՝ ավարտից հետո աշխատանքի տեղավորումով: Գնացի: Երեկոյան ժամերին անցկացվող պարապմունքները վարում էին 1965 թվականի դեպքերի ակտիվ մասնակից, երջանկահիշատակ Հեգել Շահինյանն ու այսօր էլ իմ ավագ ընկեր ԱՐԹՈՒՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ:
-
11.11.2013|
11:31
Այսօր ստանձնել եմ ս.թ. ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի պաշտպանությունը:
-
10.11.2013|
16:26
Իհարկե` անպայման մեկ բաժակ սև թեյով: Իսկ քաղցրաբլիթը պատրաստում են այսպես: Երեք ձուն հարում են 1 բաժակ շաքարավազի հետ, ավելացնում 200 գրամ լավ փափկեցրած կամ թեթևակի հալեցրած կարագ կամ մարգարին, կես թեյի գդալ սոդա, մեկ պտղունց աղ, 1 ճաշի դգալ աղացած դարչին, ¼ թեյի գդալ վանիլին, 4-5 մանր կտրտած ընկույզ և ալյուր, որքան խմորը կտանի:
-
10.11.2013|
13:00
Երբ ստատուս եմ գրում Գառնու գաթայի մասին՝ էնպես եմ գրում, որ գաթայի ամենախորիսոտ մասը մոտեցնում են ընթերցողիս ռունգերին… Խոր հոտ է քաշում նա, բուրմունքը հասնում է մինչև փոքր ուղեղ, ապա ուղեղի մեծ կիսագնդեր… Փառավորվում է իմ հայրենապաշտ ընթերցողը: Եվ տեսել եք – ընթերցողս ձեռքը տանում է գրպանը, մի ոսկեգույն լայք է հանում՝ ոսկե ճուտիկի նման, և թողնում է էջիս – իրար հետևից լայք-ճուտիկները թափվում են ստատուսիս վրա, ես էլ իմ հերթին եմ փառավորվում:
-
09.11.2013|
15:21
Մի շատ կարևոր հայտնություն է տեղի ունենալու 2014 թվականի: Այս անգամ գիտնականները կանխատեսում են արեգակնային համակարգի մահը` մի սարսափելի թթվային «մահաբեր-ամպի» կողմից: