ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Այո՛, Սերժ Սարգսյանը հոկտեմբերին կմեկնի Թուրքիա

Այո՛, Սերժ Սարգսյանը հոկտեմբերին կմեկնի Թուրքիա
31.07.2009 | 00:00

ԹՈՒՐՔԻԱ ԿՄԵԿՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԱՆԱԿԻ
Հիշենք` հոկտեմբերն առանձնանում է նաև նրանով, որ տեղի կունենա Ալիև-Սարգսյան հերթական հանդիպումը:
Կապ կա՞ այս երկու «հանդիպումների» միջև: Անշուշտ:
Հիշենք նաև` մինչև վերջերս տարբեր «կոնֆիգուրացիաներով» և բավականին կոշտ հարցադրումներով Սերժ Սարգսյանը ներքին և արտաքին «աուդիտորիաների» համար ասում էր` ինքը Թուրքիա, ֆուտբոլ դիտելու կգնա, եթե սահմանը բացվի: Սահմանը բացվելու էր «ողջամիտ ժամկետներում» (դիվանագիտական տերմին, որի տարածքաբանությունն ու առաձգականությունն անսահման է). այս մտքերը հնչեցին ապրիլի 10-ին, Սերժ Սարգսյանի մեկտարյա պաշտոնավարման ասուլիսում:
Ինչ մտածեցին «մեսիջավորները», առայժմ չքննարկենք, անդրադառնանք հաջորդ «կոշտոտ» մտքին: Այն հնչեց, երբ Հայաստան էր ժամանել Կիպրոսի նախագահը. Սերժ Սարգսյանն ասաց` Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ, պայմանավորվածությունների հարգում, ինչպես նաև. «Մենք մտադիր չենք այդ ճանապարհին թույլատրել օգտագործել բանակցային գործընթացը` միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար»:
Բոլոր «ողջամիտ» հաշվարկներով էլ պարզ է` Թուրքիան չի բացի սահմանը: Ճիշտ է, «ոմանք» հույս են փայփայում, թե հոկտեմբերին Քիշնևում նախատեսված հանդիպմանը հակամարտող երկրների նախագահները կստորագրեն «ռամըչնին», բայց ամառվա էս տապին իլյուզիաներով տառապելու ժամանակ չունենք, ուստի խիստ արագ և օպերատիվ արձանագրում ենք` ոչ մի «ռամըչնի» չի ստորագրվի, ոչ մի սահման չի բացվի:
Ամա՜: Հո չի՞ լինի, որ Գյուլը վեր կենա-գա Հայաստան, հրավիրի Սերժ Ազատիչին Թուրքիա, իսկ Սերժն ասի` «պարդոն, յիս էդ պարը չիմ պարում»:
Նախ` դա դիվանագիտության մեջ (և այն էլ դեռ նոր-նոր «բողբոջող»), կհամարվի «դուռնոյ տոն» և չի հասկացվի որևէ մեկի, նույնիսկ ներքին «աուդիտորիայի» կողմից. կարելի է գնալ, կարելի է զանազան-զարմանազան հայտարարություններ անել այստեղ, նաև այնտեղ. այսքան ինստիտուտ բա ինչո՞ւ է պահում պետությունը, էլ չենք ասում` նախագահականը:
Եվ հետո, Թուրքիա գնալու, ֆուտբոլ դիտելու քարոզչական էֆեկտից միայն ոչ խելոք (ներեցեք արտահայտությանս) մարդիկ կհրաժարվեն:
Համ էլ` Սերժ Սարգսյանը, որքան էլ զգուշավոր ու «գորշ կարդինալ», ռիսկային-կայծակ որոշումների սիրահար է. հիշեք` Ռամսֆելդի պաշտոնանկությանը հաջորդող վայրկյանին արդեն նա հագել էր կոմուֆլյաժն ու մեկնում էր Իրաք` Պենտագոնի նոր շեֆ Բոբ Գեյթսին այնտեղ հանդիպելու:
ՈՒստի պետք էր գտնել ոսկե միջինը: Նախորդ օրը գլուխներս «ուռացրել» էինք` լավ, ինչո՞ւ է եկել Սերբիայի նախագահը (Կիպրոսինը` հասկանալի էր, վաղուց նախատեսված այց էր, իրականացվեց, իսկ սա՞):
Թերևս պետք էր հարկավոր ներկայացուցչությո՞ւն, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա հաճելին համակցել օգտակարի հետ և գեղեցիկ նահանջով մանևր ապահովել այդքան նուրբ` Թուրքիա մեկնելու հարցում:
Ապահովվեց. հակաթուրք երկրի` Սերբիայի նախագահի կենդանի ներկայությամբ նախորդ օրը Սերժ Ազատի Սարգսյանը մինչ այդ հնչեցրած իր մտքերը շատ լավ միքսի ենթարկելով, ևս մեկ` խիստ աննկատ ու նուրբ, մինչ այս չհնչած արտահայտություն «թույլ տվեց». «Նախագահ Տադիչին ես կրկնել եմ իմ նախկին հայտարարությունները, համաձայն որոնց` կընդունեմ արված հրավերը միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, իրական քայլերի կատարման դեպքում, այսինքն` Թուրքիա կմեկնեմ, եթե արդեն իսկ ունենանք բաց սահման կամ կգտնվենք Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին»։
«Շեմը», ինչպես և «ողջամիտ» ժամկետը, խիստ տարածական և առաձգական, դիվանագիտական մանևրի տերմիններ են:
Այնպես որ, կասկածել պետք չէ. Սերժ Սարգսյանը ցանկացած եղանակի կգնա Թուրքիա, կդիտի Հայաստան-Թուրքիա «մատչը»:
Եվ ճիշտ էլ կանի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ