Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Մեր իրականության մեջ շատ բաներ հասնում են աբսուրդի աստիճանի

Մեր իրականության մեջ շատ բաներ հասնում են աբսուրդի աստիճանի
24.07.2024 | 11:28

Ժամանակները ողբերգական են: Բնականաբար, ծանր ենք տանում շատերս, յուրաքանչյուրիս մոտ դա տարբեր կերպ է դրսևորվում: Մեկը բարկանում է, մյուսը՝ տխրում, ոմանք՝ նաև հիասթափվում: Ինձ մոտ զայրույթը շատ է, երբեմն հումորով համեմված գրառումներով փորձում եմ քողարկել այդ զայրույթը, բայց ինձ ճանաչողները գիտեն, որ այդ զայրույթը չի անցնելու այնքան ժամանակ, մինչև ուզածիս չհասնեմ: Տրամաբանությունը երբեմն օգնում է մեղմել զայրույթը, բայց, քանի որ մեր իրականության մեջ շատ բաներ հասնում են աբսուրդի աստիճանի, դա էլ հարցի լուծում չի: Նեգատիվն այնքան շատ է, որ երբեմն մոռանում եմ խոսել այն ամենի մասին, ինչը սիրում եմ: Սիրում եմ ընտանիքս, սիրում եմ հայրենիքս, մեր պատմությունը, մեր մշակույթը, սիրում եմ ընկերներիս, ովքեր ֆիլտրացիայից հետո մնացել են կողքիս, սիրում եմ իրական հայրենասեր, կարգին մարդկանց, բարեկամներիս, սիրում եմ համախոհներիս, իմ տեսակին, սիրում եմ ազնիվներին, խելացիներին, արժեքներ ունեցողներին: Շատ բան կա սիրելու և փառք Աստծուն, որովհետև, եթե դադարեմ սիրել, այլևս գոյություն չեմ ունենա:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3332

Մեկնաբանություններ