Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

… Եվ իրենց իրավունք են վերապահում զրպարտել իրականությունը ներկայացնողներին

… Եվ իրենց  իրավունք են վերապահում զրպարտել իրականությունը ներկայացնողներին
13.10.2023 | 18:44

Կարծում եմ տարիներով իշխանության լափամանից կերակրվող չլրագրողները, որոնք նախագահի փուլից հավելավճար էին ստանում, կամ ՊՆ-ի կազմի հետ իբր թե ռազմական լրագրողներ էին, այսօր սպասարկում են ներկա և նախորդ իշխանության թերմացքին, փորձելով սրել ինֆորմացիոն այն վակուումը, որը դիտավորյալ ստեղծվել է նիկոլ փաշինյանի ազգակործան ծրագրերը սպասարկելու համար։

Սրանք պարբերաբար հերքում կամ կասկածի տակ են դնում այն տեսանկահանված փաստերը, որոնցով հանրությունը տեղեկացվում է թշնամու առաջխաղացման մասին։

Նման մարդիկ, որոնք սեփական միտք, բավարար տեղեկություն, աշխարհագրական մանրամասն գիտելիքներ չունեն, Արցախն ու Հայաստանն իրենց համար նախատեսված հատուկ մեքենաների պատուհանից դուրս են միայն տեսել, իրենց իրավունք են վերապահում զրպարտել իրականությունը ներկայացնողներին։

Օրինակ, նրանք կասկածի տակ են դնում ակնհայտ փաստը, իմ հրապարակումների հիման վրա, որ Սև լճերի, Իշխանասար, ՈՒխտասար, Ներքին Հանդ, Շուռնուխ, Որոտան, Կապանի օդանավականի ձախակողմյան հատվածը, Ջերմուկի ուղղությամբ և այլ վայրերում առաջխաղացում է եղել, որ փաստացի Հայաստանի գրեթե 25 %-ը հայտնվել է թշնամու զորքերի օկուպացիայի, կամ դիտարկման տակ։

Նրանց այն պնդումը, թե այս ամենը սուտ է և չկա նման բան, փուչիկի նման պայթում է։ Սուտն իրենց անուղեղ գանգերում է։

Ընդ որում, շատ ցավոտ մեզ համար հերքումներ են անում, որոնց պատճառով կրճատվում է Հայաստանի սուվերեն տարածքը։

Տեսեք, հիշեք Ներքին Հանդում Ալիևի սոսին գրկելու պահը, հետո Հանդի պաշտպանների զոհվելը, սեպտեմբերին Ջերմուկի մորթը ...

Բայց դա էլ սրանց լեզուները չի կապում, որ առիթ չտան, կոնկրետ ինձ թքեմ վրաներն ասելով.

- Ա՛յ անուղեղներ, երկիր ենք կորցնում, ի՞նչն եք ուզում թաքցնել, հանուն ու՞մ։

Հիմա էլ նորից, էնքան անգրագետ ու անուղեղ են, որ այսօրվա նյութը Երասխից դեպի Վայոց Ձոր անվանում են գաղտնի նկարահանում։ Տո ա՛յ տգետներ, մայրուղու վրա Երասխում ամեն մեկն է այդ պաշտպանական բլուրները տեսնում, գնացեք դուք էլ նկարեք այդ «գաղտնի բլուրները»:

Այդքան տարի ՊՆ-ին կցված լինելով անգամ չեք տարբերում, կամ չգիտեք, թե ի՛նչ կարելի է, կամ ի՛նչ չի կարելի նկարել։

Բայց նայեք Արցախի սեպտեմբերի 19-ի օրը չընկնեք, անսպասելի գլխներիդ թուրքի բոմբ ընկնի։

«Надоели»! Վա՜յ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3427

Մեկնաբանություններ