«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Համապատասխան կառույցները գործելու լիակատար ազատություն ունեն

Համապատասխան կառույցները գործելու լիակատար ազատություն ունեն
20.09.2023 | 13:04

Մոլորյալ են նրանք, ովքեր հիմա Նիկոլից ինչ-որ ադեկվատ գործողություն են սպասում: Նա շատ արագ պետք է մեկուսացվի համապատասխան կառույցների կողմից, որպեսզի Հայաստանը կարողանա գործուն քալեր անել:

Գուցե ես էլ մոլորության մեջ եմ, թե համապատասխան կառույցները ադեկվատություն կցուցաբերեն, բայց իրականությունն այն է, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանում բացառապես անվանական է, տակը ոչ մի հենարան չկա, և այդ կառույցները գործելու լիակատար լեգիտիմություն ու ազատություն ունեն:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ