«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Գլխավոր հարցը

Գլխավոր հարցը
20.09.2023 | 13:35

Ռուսները միջնորդում են կրակը դադարեցնել: Արցախի ղեկավարությունը համաձայն է: Ադրբեջանցիները կհամաձայնե՞ն:

Բայց անգամ դա չէ հարցը: Այդ հրադադարը մենք Հայաստանում ինչպե՞ս ենք օգտագործելու: Սպասելու ենք, որ Նիկոլը խաղաղությունի՞ց խոսի, թե՞ հեռացնելու ենք իշխանությունից, որ պատերազմ թույլ չտանք:

Այ սա է հարցը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ