Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Շենգավիթի թաղապետի հայրիկը հերոս դաստիարակող չէ, նա դավաճան դաստիարակող է

Շենգավիթի թաղապետի հայրիկը հերոս  դաստիարակող չէ, նա դավաճան դաստիարակող է
10.09.2023 | 08:44

Շենգավիթի թաղապետի հայրը բարբաջել էր, թե ՄԽԻԹԱՐ ԳԱԼԵՅԱՆԸ հերոս չէ, Մխիթարի հայրն էլ հերոսի հայր չէ: Մինչդեռ Մխիթարը ո՛չ միայն չի կատարել նահանջի հրամանը, չի լքել իրեն վստահված դիրքը, այլև զոհաբերել է իր կյանքը, փրկելու համար վիրավոր ընկերոջը` Աբիկին (հայրենիքի ու մեկ այլ մարդու` ընկերոջ համար կյանք տալը, ուրիշ ի՞նչ է, եթե ոչ հերոսություն), չնայած Նիկոլի սրտի թաղապետի հայրիկը, որտեղի՞ց դա իմանա, չէ՞որ նրա որդին ՄԽԻԹԱՐ չէ, այլ դասալիք, պետական դավաճան, նա հերոս դաստիրակող չէ, նա դավաճան դաստիարակող է։

Իսկ պատմությունը իր էջերում սրբորեն պահում է իրական հերոսների անունները, և ամոթի խարան դառնում դավաճանների համար` պատմության մեջ Մխիթար Գալեյան անվան դիմաց գրվելու է` ՀԵՐՈՍ, ով զոհաբերել է իրեն, փրկելու համար ընկերոջ կյանքը։

Նիկոլ Փաշինյան անվան դիմաց գրվելու է` ԿՈԼԱԲՈՐԱՑԻՈՆԻՍՏ, ԴԱՎԱՃԱՆ, ով թշնամու հետ դաշնակցած պատերազմել է իր ղեկավարած պետության դեմ, հանձնել Արցախի 75 %-ը, և կոտորածի տարել 5000-7000 երիտասարդի։

Նիկոլին ծառայող թաղապետ, մարզպետ, քաղաքապետ ու ԺԵԿ-ի պետերի անվան դիմաց էլ, պատմության մեջ գրվելու է ԴԱՎԱՃԱՆ։

Շենգավիթի թաղապետ Մկրտչյան Ռազմիկի հորը առաջարկում եմ, իր տղային ուղարկել Նիկոլի ղեկավարած բանակում` որևէ դիրք պաշտպանելու ու ԱԹՍ-ների գրոհի տակ, որևէ հայ զինվորի կյանք փրկելու, հերոսություն անել պետք չէ, ընդամենը պետք է զոհաբերել սեփական կյանքը, մեկ ուրիշ կյանք փրկելու համար, դրանից հետո, կորոշենք, Շենգավիթի թաղապետի հայրը որևէ հերոս տղայի հերոսություն կասկածի տակ դնելու իրավունք ունի՞, թե՞ ոչ

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1820

Մեկնաբանություններ