«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հովիկ Աբրահամյանը դատարկաբանությամբ չի զբաղվում

Հովիկ Աբրահամյանը դատարկաբանությամբ չի զբաղվում
08.04.2013 | 17:21

«Մենք բոլորին համարում ենք մեզ մրցակից: Մենք ե՞րբ ենք որևէ մեկին ստորադասել կամ թերագնահատել: Որևէ մի կերպ չենք մարտնչում, բոլորին մրցակից ենք համարում»,-Երևանի ավագանու ընտրություններին անդրադառնալով ասաց ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
Նա նաև անլուրջ որակեց Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը Սերժ Սարգսյանին` գալ Ազատության հրապարակ և միանալ ժողովրդին: «Դուք այդ պահանջի մեջ տրամաբանություն տեսնո՞ւմ եք: Գործում է Սահամնադրություն, օրենքներ, և կա ԿԸՀ որոշում` վերընտրվել է Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ: Ես այլոց խոսակցություններին չեմ պատասխանում: Դատարկաբանությամբ չեմ զբաղվում»,-ընդգծեց խոսնակը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ