-
21.12.2013|
22:55
ЮКОС ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու պատժաժամկետը լրանում էր 2014-ի օգոստոսին, 2013-ի դեկտեմբերի 20-ին, ՌԴ նախագահի ներման հրամանագրով ազատ արձակվելուց հետո, նա անմիջապես մեկնեց Գերմանիա, որտեղ բուժման կուրս է անցնում մայրը: Նա արդեն հանդիպել է ծնողներին և ԱՄՆ-ից եկած որդուն: Իր հետագա քայլերի մասին Խոդորկովսկին պատրաստվում է պատմել դեկտեմբերի 22-ին հրավիրած մամուլի ասուլիսում:
-
21.12.2013|
13:26
Երեկ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարը լքել է Սեգեժայի գաղութը և մեկնել Գերմանիա: Մինչ նրա ազատվելը ռուսական կայքերում տարբեր գործիչներ խոսում էին այն մասին, թե Միխայիլ Խոդորկովսկին ներման դիմում գրելով ընդունում է իր մեղքը և չի կարողանա հետագայում պայքարել ՅՈՒԿՕՍ-ի ունեցվածքի համար:
-
20.12.2013|
15:57
Այսօր ԱԺ-ում թեժ քննարկմամբ են ընթանում հայ-ռուսական մի շարք համաձայնագրեր: Սրան զուգահեռ ԱԺ դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել: Ոստիկանությունը հավաքված տասնյակ քաղաքացիների բերման է ենթարկել, սակայն կարճ ժամանակ անց բաց են թողել:
Իսկ պատգամավորները դահլիճում շարունակում են «քրքրել» հայ-ռուսական պայմանագիրը և ամենասուր որակումներ տալիս այդ փաստաթղթին:
-
20.12.2013|
15:45
Այսօր ԱԺ շենքի դիմաց ընթացող բողոքի ցույցի ժամանակ կրկին բերման ենթարկվածներ կան: Ի՞նչ է անում, առհասարակ, ոստիկանությունը բերման ենթարկվածների հետ: Ըստ համապատասխան օրենքի` նրանց պետք է ազատ արձակեն երեք ժամ հետո: Ոստիկանությունը երբեմն կատարում է օրենքի այս պահանջը, ավելի հաճախ` խախտում` տարվածներին բաժիններում պահելով ավելի երկար: Անխտիր բոլոր բողոքի ակցիաների պարագայում:
-
20.12.2013|
15:15
ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին մի քանի րոպե առաջ լքել է Սեգեժայի գաղութը: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Վադիմ Կլյուգվանտը: «Հենց նոր մենք գաղութի ղեկավարությունից պաշտոնական հաստատում ստացանք, որ Միխայիլ Բորիսովիչը ազատ է արձակվել և հեռացել գաղութից»,-հայտարարել է նա:
-
20.12.2013|
14:46
«ՄԻՊ զեկույցը տարվա երևույթ կարող ենք համարել: Բայց այդ զեկույցից հետո ես խնդրեցի իմ աշխատողներին հանել իմ տեսակետն այդ ոլորտների առնչությամբ: Միշտ խոսել եմ այդ ոլորտի խնդիրների մասին, բացի սակագներից»,- նշեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` շեշտելով, որ այդ զեկույցից հետո տպավորություն է ստեղծվում, որ բոլոր դատավորները «սրիկաներ են»:
-
20.12.2013|
12:53
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե Միխայիլ Խոդորկովսկին շուտով ազատ կարձակվի: Ըստ պաշտոնական տեղեկատվության` ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարը Պուտինին դիմել է ներում շնորհելու մասին: Այս պահին Սեժեգա քաղաքի գաղութը, ուր գտնվում է Խոդրոկովսկին, դեռևս նրան ազատ արձակելու վերաբերյալ փաստաթղթեր չի ստացել:
-
20.12.2013|
00:09
«Իրատես de facto»-ն գրել էր, որ հոկտեմբեր ամսին քաղաքապետարանում Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել 2013 թվականին Գյումրու քաղաքապետարանի իրականացրած գնումների առնչությամբ: Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը Գյումրիում վերջին անգամ ստուգումներ է անցկացրել 2009-ին և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ղեկավարած կառույցում հայտնաբերել բազմաթիվ խախտումներ ու պետական միջոցների փոշիացման բազմաթիվ դեպքեր: Ըստ ՎՊ-ի զեկույցների՝ քաղաքապետարանում խախտումների ընդհանուր չափը կազմել էր ավելի քան 430 միլիոն դրամ:
-
19.12.2013|
19:21
Հայաստանի Սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված գազային համաձայնագրերը՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին», «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» և «Հայաստանի Հանրապետություն գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ»:
-
19.12.2013|
13:49
2014թ. հունվարի 1-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խստացրել է իր կանոնակարգը: Այս մասին irates.am-ին տեղեկացրեց «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: Եթե մինչև գալիք տարվա հունվարի 1-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմողները կարող էին վեց ամսվա ընթացքում ներկայացնել դիմումներ և բողոքարկել ներպետական ատյաններում կայացրած վճիռները, իսկ դրանից հետո, դիմումատուի ցանկությունը հաշվի առնելով, տրվում էր ևս 3-4 շաբաթ ժամանակ՝ լրացուցիչ դիմում ներկայացնելու համար, ապա այսուհետ լրացուցիչ դիմումի համար ոչ մի օր չի տրամադրվելու: Դիմումատուն պետք է սահմանափակվի վեց ամիս ժամկետով և ներկայացնի մեկ դիմում: