«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Երախտիք

Երախտիք
31.07.2024 | 00:10

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

հուլիսի 31

Տվեք Ինձ ձեր քաջ ու երախտագետ սրտի նվերը:

Մարդն իր մեծությունն ապացուցում է այն ընդունակությամբ, երբ կարողանում է ստույգ պատճառներ տեսնել` շնորհակալ լինելու:

Երբ կյանքը ծանրանա, և նեղությունները խռնվեն իրար վրա, այդ ժամանակ բացարձակ կերպով փնտրեք շնորհակալ լինելու պատճառներ:

Զոհաբերությունը` շնորհակալության ընծան, իրոք անուշահոտ խունկի բուրմունք է, որ Ինձ է բարձրանում անգամ բազմազբաղ օրվա միջոցին:

Ամեն կացության դեպքում պետք է փնտրել բաներ, գտնել և շնորհակալ լինել. այնուհետև փնտրելու կամ ճիգ թափելու կարիք այլևս չի լինի, ուրախության ու երախտիքի բերկրանքը ինքնաբերաբար կգա ու կլցվի ձեր սիրող սիրտը:

Դիտվել է՝ 2577

Մեկնաբանություններ