ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Խոստովանում եմ, քաղաքականությունից բան չեմ հասկանում, բայց ...

Խոստովանում եմ, քաղաքականությունից բան չեմ հասկանում, բայց ...
20.05.2023 | 23:15

Մի անեկդոտ հիշեցի։ Մի կույր մարդ է լինում և կինը մեռնում է։ Հարևան, բարեկամ գալիս են, ինչ պետք է անում են, իսկ կույրը լուռ նստած է պատի տակ։ Կույրի կնոջը թաղելուց հետո հարևաններից մեկը դիմում է կույրին.

- Այտա իամացա՞ր, որ կնիկդ մեռավ։

- Խի, էն էլ չե՞մ տենում, որ գիշերը ծոցս չի գալիս ու մենակ եմ քնում։

Հիմա, ես կույր եմ, քաղաքական կույր, շատ բան չգիտեմ, չեմ հասկանում, բայց տեսնում եմ, որ Բաքվում ներքին դժգոհություններ կան, ռուսները խառնված են պատերազմով, թուրքերը ընտրություններով, մի՞թե հարմար պահը չի տեր կանգնելու մեր իրավունքին, ընդունելու Արցախը որպես Հայաստանի մաս, ինչպես եղավ Ղրիմի դեպքում։

Սա պիտի աներ Սերժը, բայց դուխը չհերիքեց։

Նիկոլի դուխն էլ միայն խոսքի մեջ եղավ։ ՈՒ՞ր մնաց «Արցախը Հայաստան է և վերջ»։

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ. Գ.

Բնության մեջ ամեն կենդանի արարած ունի իր պաշտպանական միջոցը, այլապես գոյություն չէր ունենա, եթե մենք կանք, ուրեմն ունենք էդ միջոցը, ուրեմն ինչու՞ ենք հույսներս ուրիշի վրա դրել։

Գայլը ատամ ունի, ցուլը՝ պոզեր, օձը՝ թույն, միթե՞ մենք մի կենդանու չափ էլ չկանք։

Դիտվել է՝ 2083

Մեկնաբանություններ