ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ո՞րն է այս անասունների ապրելու իմաստը

Ո՞րն է այս անասունների ապրելու իմաստը
12.05.2023 | 22:19

ՈՒ այսքանը տեսնելուց հետո, երբ հերթական անգամ կարդում ես, թե` «Պուտինն է Նիկոլին իշխանության բերել», քեզնից անկախ սկսում ես կասկածել, որ երկրագունդը ոչ թե կլոր, այլ քառակուսի կամ եռանկյունի է, գետերը ոչ թե վերից վար, այլ ներքևից վերև են հոսում, ու ցավով պարզում ես, որ մարդու տեսակ կա, որն ինտելեկտով երիցս ցած է կենդանիներից, անգամ դոդոշներից ու հավերից։

ՈՒ շարունակ այս հարցն է իմ գլխում` այս ստորակարգ, անուղեղ նախիրը ո՞նց է 21-րդ դար հասել, ու ինչու՞ է հասել, ու՞մ է պետք սրա գոյություն քարշ տալն ու ընդհանրապես ինչու՞ է ապրում, ո՞րն է այս անասունների ապրելու իմաստը։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 6277

Մեկնաբանություններ