Ինչպես մատերիան՝ նյութն է անստեղծ ու անկործան, այնպես էլ սուբստանցը՝ նախահենքը կյանքի, ուր բնականից կա այն ամենը, ինչը Աստծուն է տրված:
Կարծում եք ես փիլիսփայու՞մ էի, բնավ, ես Հայերի մասին էի խոսում: Անկործան գեն, որ ՄԻԱՆՈՒՄ է ու ԲԱԺԱՆՎՈՒՄ, ՓՈԽԱՆԱԿՎՈՒՄ է ու ՏԵՂԱԿԱԼՎՈՒՄ, ԲԱՅՑ ՉԻ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ, քանզի գենետիկ սուբստանց է:
Երեկ տաճար էի գնացել, Արարչի մոտ, թշնամիներիս համար բարեխոսելու:
Դու նրանց ներիր Արարիչ, որ ինձ թուլակամ մեկը կարծեցին ու ոչնչացնել ուզեցին: Ես հավատակիր ու բարեպաշտ մարդ եմ և պատմությունից զատ ոչինչ չունեմ:
Բացիր պատմության սգամատյանը և Հաղագս մեռելոց բաժինը կարդա այդ մոլորյալներին, որ ցեղս կործանել փորձեցին:
Հիմա ու՞ր են նրանք, այդ ողորմելիներին հիշեցրու:
Կարդա նաև Հաղագս ծննդոցը, թող իմանան, թե որքան ապօրինի նոր ազգեր են ծնել, որոնք իրենց միսիան ավարտելուց հետո կվերանան:
Արարի՛չ, խոսքս ուժեղ մարդու խոսքի նման չէր, հոգնել եմ, էլ ուժ չունեմ ի հեճուկս ապրելու:
Երեկ փոստատարը էլի մի քանի տուգանքի ծանուցում էր բերել. հասկացանք Հայ ենք, բայց մարդ ենք, չէ՞:
Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ