Կա՞ արդյոք ՈՒկրաինայում ռուսների կողմից միջուկային զենքի կիրառման անհրաժեշտություն:
Բացարձակապես նման անհրաժեշտություն չկա:
Ավելին, ռուսներն անգամ չեն օգտագործում պատերազմի
համար նախատեսված սովորական սպառազինության այն
զինանոցը, որն ունեն:
Չեն օգտագործում, որովհետև իրենք պատերազմ չեն վարում:
Ռուսները խստիվ պահպանում են հատուկ ռազմական գործողության չափորոշիչները:
Այդ դեպքում ինչու՞ են ամենօրյա ռեժիմով բոլորը ձեն-ձենի տված խոսում միջուկային տակտիկական զենքի կիրառման անխուսափելիության մասին:
Պատճառը փող աշխատելն է:
Բացատրեմ:
Զելենսկու կառավարությունը, ստացած ֆինանսական հսկայական օժանդակության դիմաց, ուղիղ վաճառքի
ձևով, վարկատուներին վաճառել է երկրի գյուղատնտեսական նշանակության հողերի 67 ամբողջ 8 տասնորդական մասը:
ՈՒկրաինական սևահողային շրջանների տերերն այսօր 12 խոշոր օտարերկրյա կազմակերպություններ են:
Որոնք էլ տնօրինում են այդ հողերը` ինչպես իրենք են ցանկանում: Օրինակ, «Դոյչեբյուրգեր» կազմակերպությունը, ինչպես 1941-42 թթ., վագոններով սևահող է ներկրում Գերմանիա...
Այդ կազմակերպությունները, հասկանում են, որ ուկրաինական ավանտյուրան ավարտվում է Արևմուտքի պարտությամբ:
Եվ հաղթող կողմ Ռուսաստանն անօրինական է ճանաչելու Զելենսկու հողային գործարքները:
ՈՒստի մնում է հիմա, քանի դեռ չի եկել տխուր ավարտը,
ստեղծել ֆորս-մաժորային իրավիճակ:
Հասնել նրան, որ ռուսներն օգտագործեն տակտիկական զենք կամ ծայրահեղ դեպքում ԱԷԿ -ի մի բլոկ պայթեցվի:
Իրենց ձեռք բերած հողային տարածքները, նման պայմաններում կհամարեն օգտագործման համար ոչ պիտանի և Միջազգային դատարանի վճռով արևմտյան բանկերում սառեցված ռուսական 300 միլիարդ դոլլարից կստանան իրենց փոխհատուցումը:
Ամեն ինչ ռուսների հաշվին...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ