Ժամանակը ցույց տվեց, որ կրոնը, քաղաքակրթական պատկանելությունը և մնացյալ բաները պետությունների միջև հարաբերություններում ավելի փոքր դեր են խաղում, քան բուն շահը։ Այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցք» Հայաստանին պարտադրողներին այս պահին միայն մեկ բացահայտ և ոչ երկիմաստ ընդդիմացող կողմ կա` Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Եթե այդպիսի երկրորդ երկիր գիտեք, որը բացահայտ խոսում է, անհրաժեշտության դեպքում զորաշարժ է կատարում, այլ շահագրգիռ երկրներին հիշեցնում է իր համար կարմիր գիծ լինելը, խնդրում եմ նշեք։
Հ.Գ. Քաղաքագիտությունն էլ հենց այն մասին է, որ չտրվենք կեղծ պատրանքներին։
Արա Պողոսյան