Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Այնքա՜ն քիչ են ՄԱՐԴԻԿ, որոնց ժամանակների հողմերը չեն կարողանում փոխել, և որոնք միշտ շարունակում են ՄԱՐԴ մնալ

Այնքա՜ն քիչ են ՄԱՐԴԻԿ, որոնց ժամանակների հողմերը չեն կարողանում փոխել, և որոնք միշտ շարունակում են ՄԱՐԴ մնալ
29.08.2024 | 15:13

Իմ այս գրառումը 1970-80-ական թվականներին հայտնի երգիչ Մարկ Արյանի մասին չէ, որի երկրպագուն երբեք չեմ եղել ու նրա երգերից ոչ մեկն այդպես էլ տեղ չի գրավել մի քանի հազար երաժշտական կատարումների այն հավաքածուի մեջ, որ ստեղծել էի դեռևս բարձր դասարաններում սովորելու տարիներից ի վեր։ Որտեղ, ի դեպ, կային նույն Մարկ Արյանի հայրենակից մեծանուն Շառլ Ազնավուրի, Ռոզի Արմենի, Մանուել Մենենկեչյանի բազմաթիվ հրաշալի երգեր։

Իմ այս գրառումն իմ ավագ ընկեր Հայկ Մարտիրոսյանի մասին է։ Մարդ որ երկար տարիներ որպես խմբագիր, բաժնի վարիչ ու մեկնաբան է աշխատել Հայաստանի հանրային ռադիոյում և, տարիների վաստակից բացի, վայելում է հազարավոր իր հայրենակիցների սերն ու հարգանքը։

Հայկն իր էջում տեղադրել էր 8 տարի առաջ արված ֆեյսբուքյան ծավալուն հրապարակումը Մարկ Արյանի մասին, որում բերված հետաքրքիր փաստերից բացի, գրել է, որ «Օրերի հեռվից, վերհիշելով այս ամենը, ես մտածում եմ, որ մենք միշտ էլ նույնն ենք եղել՝ երախտամոռության սահմանին ձգտող հարազատամերժության մեջ... Իրականությունն այն է, որ երգչի կյանքում, իրոք, ինչ-որ ողբերգական շրջադարձ տեղի ունեցավ երևանյան համերգից հետո, նա ասպարեզից հեռացավ և մահացավ իր բնական մահով 85-ի դեկտեմբերին...»։

Բազմաթիվ արձագանքների մեջ կային նաև մի քանի այլ մեկնաբանություններ, որտեղ կասկածանքով ակնարկում էին, որ երգչի մասին շրջանառվող բացասական կարծիքներն անհիմն չէին, ու ակնարկում էին, որ նա ունի նաև թուրքերեն կատարումներ և այլն։

Ես էլ էի մեկնաբանություն գրել առ այն, որ, «ինչպես ասում են` առանց կրակ ծուխ չի լինում։ Չգիտեմ, որքանով է ճիշտ կամ սխալ, բայց 70-ականներին ես էլ եմ լսել նրա և Ազնավուրի անվան հետ կապված պատմություններ, որի հիմքում Արյանի թուրքամետությունը, թուրքասիրությունն էր։ Իրոք, ասում էին, որ Ազնավուրը գնել է «Օլիմպիա» համերգասրահում կայանալիք նրա համերգի բոլոր տոմսերն ու տապալել համերգը...

Նրա և թուրքերի հետ կապված պատմություններ, իրոք, կան։ Թուրքերեն կատարումներ ուներ, այդ թվում` Իստամբուլ-ը»։

Իսկ երբ մեր ընդհանուր ընկերներից մեկը հրապարակման տակ տեղադրեց երգչի տասնյակ թուրքերեն կատարումներից չորսը, հետաքրքրությամբ սկսեցի սպասել Հայկի արձագանքին։

ՈՒ այն չուշացավ` «Այո, ստիպված եմ խոստովանել սխալս, Մարկ Արյանն իրոք երգել է թուրքերեն: Մոռացել էի պարզապես: Սամվել Մանուչարյանի գրածին ես կասկածեցի: Բայց հիմա, կարդալով տեսագրությունների հարակից թուրքերեն ծանուցումները, համոզվեցի, որ երգողը հենց ինքն է: Ընդունում եմ սխալս»:

Մեր օրերում, երբ քաղաքագետ ու վերլուծաբան կոչեցյալ շատերը տարիներ շարունակ տխմար բարբաջանքներով ու այդպես էլ երբեք չիրականացող գուշակություններով լցոնում են մարդկանց գլուխները, երբ կարկառուն, հայտնի ու անհայտ հարյուրավորների, հազարավորների շուրթերից այդպես էլ երբեք չլսեցինք թեկուզ թռուցիկ ակնարկ իրենց սխալի, իրենց կատարածի մեղքի վերաբերյալ, Հայկ Մարտիրոսյանն իր այս անկեղծ խոստովանությամբ մի անգամ ևս հաստատեց, որ, ի տարբերություն հարյուրավոր, հազարավոր այդ կարկառուն դհոլների և փուչիկների, ինքը ՄԱՐԴ Է, ազնվագույն մտավորսկան ու քաղաքացի։

Խորին հարգանքներս իմ ավագ ընկերոջը` Հայկ Մարտիրոսյանին։

Ասում են` ժամանակները փոխում են մարդկսնց։ Եվ, իրոք, առնվազն վերջին երեք տասնամյակում ու հատկապես վերջին տարիներին բազմաթիվ փուչիկներ են պայթել, որպես մարդ գրանցված հազարավորները պարզվել է, որ ողորմելի, մի աման ապուրի, վերադասից ստանալիք մի կրծքանշանի ու մեդալի համար սկզբունքներ և սրբություններ կոխկրտող մարդուկներ են։ ՈՒ, ցավոք, պարզվել է, որ իրականում այնքա՜ն քիչ են ՄԱՐԴԻԿ, որոնց ժամանակների հողմերը չեն կարողանում փոխել, և որոնք միշտ շարունակում են ՄԱՐԴ մնալ։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 3258

Մեկնաբանություններ