Այս տարածքը գտնվում է Երևանի Մանթաշյան 2 հասցեում: Ըստ ցուցանակի, այստեղ պետք է գտնվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կենտրոն ՏՀՏ-ի «Արևմուտք» էներգաիրացման շրջանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների սպասարկման գրասենյակը, որն աշխատանքային ժամերին փակ է:
Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ-ի 1-80 հեռախոսահամարից ավետում են, որ իրենք այդ հասցեում որևէ գրասենյակ չունեն: Ավելին` օպերատորն ասում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն Մանթաշյան փողոցի ամբողջ երկայնքով որևէ տարածք չունի:
Մանթաշյան 2 շենքի բնակիչներն ասում են, որ նշված տարածքում «էլեկտրիկներն» առավոտյան նարդի են խաղում և կեսօրին գնում:
ՀՀ ներքին գործերի նախարարություն-ից պնդում են, որ, ըստ օպերատիվ տեղեկությունների, Մանթաշյան 2 հասցեում, այնուամենայնիվ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ինչ-որ «հենակետ» ունի:
Մնում է պարզել, թե ինչու է ստում 1-80 ծառայության օպերատորը և որտե՞ղ են իրենց աշխատանքային ժամանակն անցկացնում Մանթաշյան 2 հասցեում հանգրվանած «էլեկտրիկները»:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ