Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Սննդամթերքից» տնական արաղի մասին միայն պատկերացում ունի

 «Սննդամթերքից» տնական արաղի մասին միայն պատկերացում ունի
04.07.2024 | 16:00

Համահայկական աղետի հերթական նիստն էի նայում, որի մասին ահագին ժամանակ ոչինչ չէի ասում, եթե անկեղծ՝ էս անցնող բոլորն նիստերն էլ նայում էի, ողղակի չէի ուզում ավելորդ անգամ ուղեղներդ ծանրաբեռնել դրա դատարկաբանություններով ու միօրինակ բարբաջանքներով։ Սրանց նիստերը, եթե փորձեմ կարճ ներկայացնել, մի բանի մասին է՝ «ամեն ինչ՝ ոչնչի մասին», քանի որ ամեն ինչ սիրուն թղթի վրա գրվում է, պուպուշ մեկնաբանությունների ու պաթոսի պակաս չկա, սակայն «գետնի վրա» ոչինչ չկա։

Ի դեպ, այդ մասին նաև Նիկոլը խոսեց, նշելով, թե «փորձը ցույց է տալիս, որ մենք ինչ լավ նախաձեռնություն անում ենք, վերջում հանդիպում ենք չարաշահման, կոռուպցիայի և դատական գործերի»։ Ավելին, շարունակում է, թե «չեմ հիշում մի որոշում, որը սենց ուրախ-զվարթ, հավեսով ընդունենք, ու վերջում մի թարսություն չդառնա», բայց ասում է, «էդ էլ ա ճանապարհ, քանի որ մինչև դրա միջով չանցնենք, չենք հասկանա»։ Այսինքն, փաստացի ինքն ընդունում է, որ իրականում ոչ մի «բարեփոխում» էլ չեն կարողանում մարդավարի իրականացնել, ու էլի ի շրջանս յուր վիճակ է դառնում, կամ, եթե ավելի պատկերավոր, Վիկտոր Ստեպանիչի ասած՝ «хотели как лучше-получилось как всегда» վիճակ է։

Ասածիս ամենացցուն օրինակը սրանց կողմից 3 տարի թմբկահարվող 300 դպրոցի ծրագիրն է․ եթե չգիտեք, ասեմ, որ էս պահի դրությամբ կառուցված է ընդամենը 28 դպրոց․ նշանակում է, կառավարության ծրագրի 5 տարվա կտրվածքով նախատեսած 300 դպրոցի 10 տոկոսն էլ չեն սարքել 3 տարում։

Այնպես որ, դեռ ամեն ինչ կորած չէ։

Օրակարգում 57 հարց կար, որից ավանդական 3-ը զեկուցեցին։ Ուղիղ 30 րոպե թեման երեխաների առողջ ապրելակերպի կազմակերպման հարցն էր։ Տատս ասում էր՝ «սաղ պարերը պարեցինք, մնացել էր «Սարի սմբուլը»․ մարդիկ մարզերում լող են ակտիվացնում, սրանց դեպքում՝ «գասպարալողը»։

Հիմա նայեք, թե սրանք իրականում ինչ էին ի սկզբանե որոշել․ կառավարության որոշում էին արել, որ մարզերում սպորտը զարգացնեն, որոշել էին կոմպլեքսներ կառուցել, հետո գցել-բռնել են, որ մեկ է՝ չեն կարողանալու վերահսկում իրականացնել ու որոշել են էդ գործընթացը տալ տեղերում գործող ոլորտային կենտրոններին, որ նրանք կազմակերպեն․ ստացվում է, որ թեմայի մեջ ներգրավվում են տվյալ տարածքում սպորտային բինզես ունեցող օղակները (ֆիթնես սրահներ, լողավազաններ և այլն):

Դե, իսկ թթվասերի մասին ընդհանրապես բան չեմ ուզում ասել․ մի խելքը գլխին կաթնամթերք կար, որ հավեսով ուտում էինք, դա էլ հարամեց։ Ինքը մոռանում է, որ «սննդամթերքից» մենակ տնական արաղի մասին պատկերացում ունի. էս հարցում էլ խիստ կասկածում եմ, դրանը «յաթրջին» է, նորմալ ապրանքից հո գլուխ չի՞ հանում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4360

Մեկնաբանություններ