Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե չլինեինք ժողովրդավար երկիր, այսօր Հայաստան, որպես անկախ պետություն, չէինք ունենա։ Փաշինյանի հերթական սուտն է։։ ԽՍՀՄ-ը փլուզվեց, 15 հանրապետություններն անկախացան։ Ադրբեջանը, Թուրքմենստանը որ ժողովրդավար չեն, անկախ պետություն չե՞ն։ Ավելին, 2020 թվականի պատերազմում բռնապետական Ադրբեջանը հաղթեց «ժողովրդավար» Հայաստանին։ Հայաստանում ժողովրդավարություն չկա, մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանություն է, ավտորիտարիզմ ` ժողովրդավարության քողի տակ։
Ոսկան Սարգսյան