Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ազգային արժեքներ կա՞ն

Ազգային արժեքներ կա՞ն
11.06.2024 | 14:38

35 տարի ժողովրդին խաբել են, խաբում են ու դեռ կխաբեն։

Ով եկավ՝ խաբեց, ով պաշտոնի եկավ՝ տարավ, խլեց, հերթով նստեցին պաշտոնների ու, իրար պաս տալով, ի՜նչ ապօրինություններ ասես՝ չարեցին։

Հիմա էլ ամբողջ օրը՝ վեց տարուց ավելի, օր ու գիշեր թուրքով են վախեցնում։

Բա որ թուրքը էդքան սարսափելի է, ո՞նց եք գնում, գալիս, ապրանք բերում, ծախում, հարստանում ու հարստանում։

Ուզում եք ասել, որ գործարարներն իրենք իրենցով էդպես ազատ, ուրախ, զվարթ մտնում են Թուրքիա, երաշխիքներով ապրանքը թողնում, նրանք էլ ուղարկում են, տեղ է հասնում, շատ ժամանակ էլ ապառիկով (նիսյա) ուղարկու՞մ, հը՞...

Ինչու չեք ասում, որ ՀՀ-ն դարձել է համաշխարհային լրտեսական կենտրոն։

Ինչու՞ չեք ասում, որ էս անտեր թողնված երկրում մի մեծ խումբ՝ ԱՄՆ-ի, մի ուրիշ մեծ խումբ՝ Անգլիայի, մի խումբ՝ Ֆրանսիայի, մի ուրիշ խումբ՝ Վատիկանի, մի ուրիշ խումբ՝ Գերմանիայի, մի չաղ խումբ էլ՝ Իսրայելի գործակալներն են...

Ժողովրդին դրել եք հիմարի տեղ, չնայած գործնականում արդեն հիմարացրել եք։

Շունը տիրոջը չի ճանաչում։

Ի՞նչ եք ամբողջ օրը՝ 24 ժամ, Թուրքիա ու Ադրբեջան տարփողում։

Բա ինչու՞ անգլիացիներից, ամերիկացիներից, ֆրանսիացիներից ու Վատիկանից չեք խոսում։

Վախենու՞մ եք մեկ-մեկուց։

Բա պիտի վախենաք։

35 տարի մենակ այն եք արել, որ, ձեզ մուրացկանների տեղ դրած, ողորմություն եք խնդրել, բանկերի 3-րդ, 4-րդ ձեռ մասնաճյուղեր եք բացել, երկրի ռեսուրսները դրել օտարների ձեռը, ամենագլխավորը՝ ջուրը, հանքերը...

Ու հարստացել, ու փող դիզել:

Ձեզ ինչու՞ է թվում, որ ձեր արածները միայն դուք եք հասկանում։

Ի՞նչ արեցիք։ Որտե՞ղ է ձեր Ազգային մտածելակերպը։

Ինչու՞ ոչ մեկդ չեք խոսում Ազգային արժեքների մասին։

Գոնե գիտե՞ք՝ ինչ ասել է ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ։

Գիտե՞ք՝ ինչ է Պետությունը, Հիմնը, Օրհներգը, Զինանշանը, Բանակը, Մշակույթը, Գիտությունը, Ջուրը, Անտառը, Հողը, ՀՈՂԻ վրա ստեղծված Կոթողները, Մեծ Քաղաքացիները, այդ Մեծերի Ստեղծածը...

Դրել եք ու սարքել նշանաբան. «Ռուսը մեզ շահագործել է, ռուսը մեր տարածքները տվել է»։

Ռուսը ձեզ ասել է՝ կաշառակերությունը զարգացրե՞ք, խորացրե՞ք կոռուպցիան։

Թե՞ ռուսն ասել է՝ ձեր անտառները ոչնչացրեք, գետերն ավերեցեք, բանակը թալանեցեք, հանքեր օտարեցեք օտարներին, անխղճորեն հարստացեք հանածոների հաշվին և ոչ մի կոպեկ ու ոչ մի լումա երկրում չդնեք, տարեք դրեք օտարերկրյա բանկերում, թող նրանց բանկերն այդ փողերը շրջանառեն, օգուտ ստանան, որ երբ իրենց ձեռնտու օրը գա, արգելափակեն ձեր հաշիվները՝ սպառնալով, որ կհանրայնացնեն ձեր թալանը։ Կազինոներում դրեք։

Ինչու՞ ոչ մեկդ չի խոսում օտարերկրյա գրանտների մասին։

Ինչու՞ է, օրինակ, ԱՄՆ-ի կամ Անգլիայի, կամ Ֆրանսիայի, կամ Գերմանիայի, կամ ինչ-որ այլ երկրի ինչ-որ մի դեպարտամենտ հանկարծ որոշում Հայաստանի ինչ-որ մի ոլորտին գրանտներ տրամադրել:

Չէ՞ որ գրանտը նախատեսված է տվյալ, ի՛ր իսկ երկրում անվերադարձ ներդրումների համար։

Ինչու՞ են տասնյակ հազարավոր երիտասարդ, փողկապները կապած մարդիկ, եթե ոչ հարյուր հազար՝ ներգրավված ինչ-որ անհասկանալի օֆիսներում, ինչ-որ աշխատավարձեր ստանում, իրենք էլ չիմանալով, թե ինչու՞ են ստանում այդ փողերը, երբ ոչինչ չեն արտադրում, և երկրին որևէ օգուտ չեն տալիս։ Ընդամենը ինչ-որ թղթեր են այստեղ-այնտեղ տանում կամ ուղարկում։

Հա՜, երևի ձեզ շատ են սիրում ու հարգում...

Ինչու՞ եք շներին այդքան պաշտպանում, ամեն շան վրա 50.000 դրամ ծախսում, բայց ձեր թոշակառուն գոյություն է քարշ տալիս։

Ինչու՞, երբ ոչնչացվում են Ազգային Արժեքներ, բարձր ատյաններում ոչ ոք ձայն չի հանում։

Բոլորդ գովում եք մի ինչ-որ երկրի գեղեցիկ բուսաբանական այգին, պուրակները, փողոցների կանաչ գոտիները։

Իջևանի (և ոչ միայն Իջևանի) Բուսաբանական այգին վերացնում են, խլում են, զավթում են, գետերի հուները ավերում են, ոչ մեկդ ձայն չի հանում, նույնիսկ երկրի նախագահն ու վարչապետն են լռում, քննչական կոմիտեն տեղից չի կարողանում շարժվել, ձայն հանող չկա։

Երկրի Սահմանադությունն է ոտնակոխ արվում։ Անտարբեր եք։

Դրել եք՝ Թուրքիա, հա Թուրքիա, թուրքական լրտես, թուրքի գործակալ...

Մեկին կարո՞ղ եք նշել և դատել։

Մենակ՝ Թուրքիա։

Ինչու՞ չեք ասում ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Վատիկան...

Դե դա ո՞նց ասեք։ Ճշմարտությունը դառը լեղի է։

Հա, երևի ժողովուրդն է «մեղավոր», էլի ժողովուրդը, որ դուրս չի գալիս ցույցերի ու միտինգների։

Դուք եք եփել այս ճաշը, դուք էլ կերեք։

Անուշ լինի։

Ուզում եք ռուսական «լծից» փրկվե՞լ, է՜, փրկվեք։

Դուք եք ժողովրդին անտարբեր ու անհաղորդ սարքել։ Հիմա էլ, թե՝ ժողովու՛րդ, դուրս եկեք։ Որտե՞ղ դուրս գան, ու՞մ հետ դուրս գան, հանուն ինչի՞ դուրս գան։

35 տարի քաղաքականապես հասուն կադրեր չաճեցրիք, չթողեցիք երիտասարդ մարդկանց աճել և՛ աշխատանքային կարիերայում, և՛ քաղաքականում։

Դուք ստեղծեցիք անողնաշար բնակչությամբ մի խանություն, որի բնակիչների և ոչ թե ազգի համար միևնույնն է, թե ով կլինի երկրի ղեկին, կամ թե որ երկրի վասալը կլինի ինքը։

Չէ՞, հիմա ասում են և շատ են ասում. «Է՜, ով փալանն է, մենք՝ էշը»...

Հենա, մի մասն ասում է՝ ռսից փրկվենք, միանանք Ամերիկային, ՆԱՏՕ-ին, մի մասն ասում է՝ փորձած թանը անփորձ մածնից լավ է, մի մասը հավատում է վիլսոնյան Հայաստանին, և այդպես շարունակ։

Հիմա գրածս կկարդան բավականին մեծ թվով մարդիկ, կասեն՝ ճիշտ է, բայց կվախենան արձագանքի նշան դնել, կվախենան, որովհետև արմատացած վախ կա մեջները. որ մեկին կհանեն գործից, մեկի բարեկամին կհանեն, մեկին վնաս կտան, էն մյուսն էլ կասի՝ շառից-փորձանքից հեռու, որովհետև 35 տարի միայն վախ ու սարսափ եք տարածել ու վախ ներշնչել։

Սա եք ստացել, վայելեցեք ձեր բաժին հայհոյանքը, անեծքն ու նզովքը։

Իսկ դու, ազգ իմ, առողջ եղիր և մի փոքր իմաստություն ձեռք բեր։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 8029

Մեկնաբանություններ