Իրական պետական, գաղափարական, եթե կուզեք, քաղաքական գործիչը ոչ թե պետք է ձգտի ներկայացնել մեծամասնությանը, այլ ձգտի ձևավորել արժեքային, պետական, գաղափարական և քաղաքական մեծամասնություն:
Այս ճանապարհին հասնել հնարավոր չէ՝ առանց հոգևոր և բարոյական ուղեկցության: Հենց այս հիմքով էլ ճանապարհ ենք ընկել դեպի այս առաքելության իրականացում: Բոլոր անհամբերներին, արագ մարողներին, հեզաճկուն հիասթափվողներին՝ ջերմ բարեմաղթանքներ և առողջություն, իսկ տոկուն ուժեղներին և խոհուն համբերատարներին՝ ամուր կամք:
Վլադիմիր Մարտիրոսյան