Մի օր մենք ազգովի պետք է այդ համազգային ապաշխարությունը իրականացնենք, ներքին դարձ ապրենք, մաքրվենք մեզ պաշարող բոլոր մահացու ախտերից` հպարտությունից, ծուլությունից, անտարբերությունից, ստից, ագահությունից։
Մի բան, որը մեր նորանկախ պետության ձևավորման օրվանից մեզ ուղեկցեց, իսկ վերջին տարիներին դարձավ պետական գաղափարախոսություն։
Նախորդ հեղափոխությունը սկսվեց մահացու ամենամեծ մեղքի փառաբանմամբ` ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ։
Հպարտ քաղաքացին նույնիսկ գլխի չընկավ, որ հպարտության մեջ էր թաղված իր հոգևոր պարտությունը, որը հանգեցրեց նաև քաղաքական, ռազմական, բարոյական պարտության։
Ի վերջո, այդ հպարտությունը մեզ մատնեց գլխիկոր ստորաքարշության, բարոյալքման` ախտահարեց մեր ողջ ազգային հոգևոր իմունիտետը։
Մենք պետք է այս Դարձին գանք, համազգային ձևով ապաշխարենք՝ անկախ բոլոր զարգացումներից, Եռատոնը դարձնենք նոր ՈՒխտի ու Դարձի օր։
ՈՒրեմն, Հոգևոր առաջնորդության այս շարժումը թող լինի մեր ներքին ինքնամաքրման սկիզբը։
Վահե Թորոսյան