Հայաստանին էնքան են նսեմացրել, որ ստիպում են ստանձնած պարտվողականության և հանձնման հավաստումը տալ հանրայնորեն և աներկբա: Ինչու՞ էր հենց բրիտանական մեդիան, այն էլ՝ վեց ներկայացուցիչներով, հարցազրույց վերցնում Փաշինյանից: Ի՞նչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիան ու Հայաստանն այսօր, բացի ռեգիոնում թուրք-ադրեջանական շահերի խորացումից և երաշխավորումից: Պատասխանեմ՝ բացարձակապես ոչ մի: Ռիչարդ Մուրի մեդիադեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրք-ադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու՝ ի դեմս փարավոնի գահին բազմած և սեփական երկիրը իշխանության պահպանմամբ բարտերով տվող մեկի հետ:
P.S. Սա կապիտուլյացիա չէ, սա հանձնում չէ, սա յաթաղանապաշտություն է:
Վլադիմիր Մարտիրոսյան