Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Պարզունակ դեմագոգիա՝ սեփական անզորությունն ու անօգնականությունը քողարկելու միտումով

Պարզունակ դեմագոգիա՝ սեփական անզորությունն ու անօգնականությունը քողարկելու միտումով
16.04.2024 | 16:28

«Սոցիալ-հոգեբանություն դասախոսը» կորուսյալ հայրենիքի գաղափարը համարում է մեր ողբերգությունների ակունքը, դրա դոմինանտությունը, իբր, արհեստականորեն է ձևավորված, որպեսզի ՀՀ-ում մեզ զգանք փախստականի ճամբարում, այն երբեք մեր հայրենիքը չհամարենք և այլն։ Սա ամենապարզ դեմագոգությունն է` միտված սեփական անզորությունն ու անօգնականությունը քողարկելուն։ Բայց ամենատարակուսելին նրա օրինակն է, որը, իր ասելով, գուցե կոպիտ է հնչում, բայց արտացոլում է այն, ինչի մասին խոսում է վերևում։ Ասում է` պատկերացրեք ընտանիքում կան երեխաներ, ու նրանցից մեկը ողբերգության արդյունքում մահանում է։ Ծնողները այնքան են սգում երեխայի կորուստը, որ ապրող երեխայի կյանքը վեր են ածում դժոխքի։ Ապշելու աստիճան անհեթեթ օրինակ։ Եթե երկրի ղեկավարը չի կաշկանդվում նման օրինակ բերել, հարց է ծագում` ի՞նչ ընդհանուր կապ ունի նա մեր երկրի ու հասարակության հետ։ Որովհետև, զուգահեռ տանելուց, տվյալ պարագայում ծնողը սգում է ոչ թե երեխայի մահը (անգամ անվերադարձ կորստի դեպքում նվազագույնը կոռեկտ չէ պահանջել ծնողից չսգալ), այլ որ երեխային բռնի խլել է իր հարևանը, երեխային ծնողը պատշգամբից ամեն օր տեսնում է, բայց մոտենալ ու գրկել չի կարողանում։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ