Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաները միասին այնքան բարոյական և նյութական վնաս չեն տվել Արևմտյան Հայաստանին, որքան հայ արևմտամետները, Նիկոլի գլխավորությամբ, Արևելյան Հայաստանին. այս տողերի մեջ որևէ չափազանցություն չկա:
Հայ արևմտամետների գործունեության միակ թիրախը և թշնամին Ռուսաստանն է, որի դեմ պայքարում են հայով և Հայաստանով, սրանց երբեք չի հետաքրքրել հայի և Հայաստանի անվտանգությունն ու բարեկեցությունը: Սրանց համար հայն ու Հայաստանը միշտ գործիք են եղել իրենց միակ թշնամու՝ Ռուսաստանի դեմ, սրանց համար Թուրքիան, Ադրբեջանը և սրանց հովանավոր Հավաքական Արևմուտքը միշտ բարեկամ են եղել և գործել են միայն վերջիններիս շահերի համար:
Տեսեք՝ ինչ պրոցես են սկսել. Մեծ Բրիտանիան և Հայաստանը բանակցում են անօրինական միգրանտներին Հայաստան ուղարկելու շուրջ, սրան սինխրոն՝ Նիկոլը սկսել է Հայոց ցեղասպանությունը մերժելու պրոցես, մեկնարկը տրվել է Թուրքիային ծառայող «Ազատություն» ռ/կ-ի եթերից՝ ամենահայտնի հակահայերից մեկի բերանով:
Հակահայն ակնարկում է, թե արդյո՞ք միլիոնուկես հայ է ցեղասպանվել, եթե՝ այո, բոլորի անուն-ազգանունները պետք է ճշտվեն (տեսականորեն անհնար է): Սա նշանակում է, որ Հայաստանը պետական մակարդակով հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից և մաքրում է Թուրքիային՝ «Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքը Ռուսաստանն է, թուրքն էլ առաջվա թուրքը չէ» թեզի տրամաբանությամբ և Տոյվո Կլաարի առաջարկությամբ:
Անօրինական միգրանտներին Հայաստան ուղարկելու նպատակը կրկին նույնն է. եթե Հայաստանում հայեր չապրեն, Ռուսաստանն ումից և ում անվտանգությունը պետք է ապահովի, Բրիտանիայից եկած թուրք փախստականների անվտանգությունը՝ Թուրքիայի՞ց:
21-րդ դարում ցեղասպանություններն էլ են գունավոր լինում:
Ազատ Ադամյան