Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մեղք ես, տված արյունոտ փողերի դիմաց, նիկոլդ վաղը քեզ փուռն է տալու, լեզվիդ տիրություն արա

Մեղք ես, տված արյունոտ փողերի դիմաց, նիկոլդ վաղը քեզ փուռն է տալու, լեզվիդ տիրություն արա
12.04.2024 | 19:46

Մտավոր հետամնացներին չեմ արձագանքում, բայց ալյոնկայի երեկվա ելույթը աչքովս ընկավ ու մի քանի հարց կուզեի տալ դրան։

1. Որ փրփուրը բերանիդ, գոռգոռում ես.
«Երևանի կենտրոնում օրը ցերեկով 10 մարդ գնդակահարողի»-մասին, ապացուցե՞լ եք, թե ո՛վ է այդ գնդակահարողը, եթե այո` ինչու՞ դռնբաց դատական նիստեր չեն եղել ու գնդակահարողը չի ազատազրկվել։
Չլինի՞ գնդակահարողները քո թիմակիցներ գագիկ մելքոնյանն ու ԳՌԶՈՆ են եղել։

2. Որ ընդդիմությանը մեղադրում ես, թե ՀԱՊԿ-ից չի պահանջում Հայաստանի տարածքը պաշտպանել, կասե՞ս, ո՞ր օրենքի, ո՞ր կետում է գրված, որ ընդդիմությունը պետք է անի այն, ինչ իշխանության պարտականությունը, հնարավորությունն ու լծակն է։

3. Որ Պողոս Պողոսյանի սպանության համար, 3 մանեթանոց լաց ես կապել (նրա սպանության մեղավորը պատժվել է, բանտում էլ հոգին ավանդել), ինչու՞ նույն հիստերիկ լացը չես կապում Սոնա Մնացականյանի ու նրա չծնված երեխայի սպանության համար, որին սպանողից պաշտոն ու աշխատավարձ ես ստանում։

4. Որ Աննա Մկրտչյանին մեղադրում ես, թե 100-ավոր գերիների մասին է խոսում ու նրանց ծնողներին չի կարող ասել ո՞ղջ են թե ոչ, կասե՞ս, իսկ ինչու՞ մինչ օրս դուք զոհվածների, գերիների ու անհետ կորածների ստույգ ցուցակ չեք հրապարակել, եթե դա էլ ընդդիմությունը պետք է անի, բա դուք ինչի՞ համար եք, միայն լափելու՞։

5. Որ ասում ես «եթե 2024թ-ին բժիշկը համակարգչից օգտվել չգիտի, ուրեմն չպետք է աշխատի», ալեն գռզոևնա գոնե գիտե՞ս, որ Հայաստանում հեռավոր գյուղեր կան, որտեղ խորհրդային ավագ սերնդի բժիշկներ են սպասարկում (որոնք բոլորը չէ, որ ընդունակ են այդ տարիքում համակարգիչ սովորելու), թե՞ գիտես Հայաստանը միայն ձեր շենքի պատշգամբն է, այդ հարցը ձեր անհաջողակների իշխանությունը պետք է լուծի, ոչ թե Արմենուհի Կուրեղյանը:

6. Որ հիստերիայի մեջ ես ընկել, որովհետև ընդդիմությունը պահանջել է, որ հրաժարական տաք, և սկսել ես գոռգոռալ թե «դուք հրաժարական տվեք», դեղերդ խմե՞լ ես, հասկացե՞լ ես, որ ձախողված իշխանությունն է հրաժարական տալիս, ոչ թե ընդդիմությունը (եթե այն ձախողված է, ընտրություններում իր պատասխանը ստանում է)։

7. Որ ընդդիմությունից պահանջում ես, թե Ռուսաստանից պահանջի «Հայաստանի և ադրբեջանի միջև հավասարության նշան չդնել», ինչու՞ դու նույն բանը չես պահանջում թե՛ Եվրոպայից, թե՛ Արևմուտքից, թե՛ Ռուսաստանից, վախենու՞մ ես, թե՞ դրա համար չեն վճարում։

8. Որ բարբաջում ես, թե 5000 զինվորականներից ատեստավորվել են 2000-ը ու դրա մեղավոր հռչակում ես «տարբեր համազգեստներ կրելը», ինչու՞ պաշտպանության հետ կապ չունեցող քո պաշտպանության նախարարից չես պահանջում պարզաբանել, թե ինչու՛ հայկական բանակը պատշաճ հանդերձավորված չէ։
9. Որ սուլթանիկիդ հրամանով ասում ես «ոչ ոք Հայաստանի Հանրապետության 29 743 քառ կմ-ից ոչինչ չի զիջում», կարո՞ղ ես ապացուցել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի ո՞ր փաստաթղթերում է նշված, որ ՀՀ տարածքը հենց 29 743 քառ կմ է, ոչ թե ասենք` 42 500 քառ կմ, և կարո՞ղ ես ցույց տալ միջազգային որևէ փաստաթուղթ, որտեղ գրված է, որ Ոսկեպարը, Կիրանցն ու Բաղանիսը ճանաչվել են «ադրբեջանի տարածք», այդ դեպքում ինչու՞ տիրոջիցդ չես պահանջում Արծվաշենը միացնել Հայաստանին։

10. Եվ վերջապես, ինչու՞ ես հիստերիայի նոպայի մեջ, ընտանիքիդ հերթական անդամին, հերթական կոռուպցիոն հանցանքից հետո ճաղերի հետևում հայտնվելու վտանգի՞ց ես փորձում պաշտպանել, «ուսման նպատակով» բանակից փախած դասալիք տղայիդ թեմայի՞ց ես կատաղության նոպայի մեջ, թե՞ իշխանությունը կորցնելու վախից ես անհավասարակշռության սահմանը հատել։
«պարոն» գռզոևնա, իշխանությունը հավերժ չէ, անիմաստ առյուծ մի ճղիր, երկար լեզուդ էլ, ոտքերիդ տակից հավաքիր ու տիրություն արա, մեկ էլ տեսար երկար լեզվիդ պատճառով, էլի հայտնվեցիր այնտեղ, որտեղից դուրս ես պրծել՝ ինչ-որ մեկի ակվարիումի մեջ, կամ գռզոյի բանվորի կարգավիճակում։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ. Գ.
Իսկ իրականում, ինձ նիկոլ-ալեն-մեռել հակոբ հիստերիան դուր է գալիս (չեմ կարծում, որ եղանակային սրացում է, կամ դեղերը չխմելու հետևանք), նշանակում է իշխանությունը կորցնելու վտանգ են զգում ու ինքնապաշտպանական բնազդն է միացել։
ալյոնկա դու ՄԵՂՔ ԵՍ, տված արյունոտ փողերի դիմաց, նիկոլդ վաղը քեզ փուռն է տալու, լեզվիդ տիրություն արա։

Դիտվել է՝ 1638

Մեկնաբանություններ