Մենք լավ էինք հասկանում, որ բացի հնէաբանական պեղումների արդյունքներից` գտածոներից, կա նաև դրանց պատմությունը:
Օրինակ, եթե Քարահունջի աստղադիտարանը 7 5֊12 հզ. տարեկան է, ուրեմն մինչ կառուցումը «ճանապարհ» է անցել, մարդու զարգացում է գրանցվել, կյանքն ու կենցաղն են փոխվել:
Նման աստղիդարանը պահպանելու համար հզոր պետություն է եղել, բանակ է ունեցել, որ պետական ու ազգային արժեքները պահպանվեն և այլն:
Նա հաշվում էր, որ այդ ամենը, եթե 0-ից սկսվեր, ապա առնվազն մի 40 հազար տարվա զարգացում էր պետք` էվոլյուցիա, որ մարդը աստղադիտարան հիմներ ու ՏԻԵԶԵՐՔ «մտներ»:
Նա համաձայն էր, որ ամեն բան, ինչն արարվում է, նաև հոգի ունի, այդպիսին է նաև պատմությունը, պատմության արարումը:
Երբ ասում էի անհոգի պատմական ճշմարտությունը նման է քուջուջ անելուն, ծիծաղում էր, բայց համաձայն էր, որ միայն գտածոյի տարիքը սահմանելով` գործն առաջ չի գնա, կա նաև պատմական հիշողություն, ինչպես գենետիկ հիշողությունն է... ինչը «քուջուջ անողները» չեն էլ պատկերացնում, ուր մնաց թե ընդունեն:
Եվ Հերունու դեմ խոսողները «ճշմարիտ» գիտնական(իկ)ներն են, այդ «քուջուջ անողները», որ հայացքը հողից ` գետնի տակից չեն կտրում և դեպի երկինք երբեք չեն նայում:
Եվ էլի նման բաներ:
Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հայ Արիական Միաբանության առաջնորդ