Ոչ անկլավային 4 գյուղերի և 3 անկլավների հանձնման ադրբեջանա- ռուս-հայկական օպերացիան ընթացքում է:
Ամենայն հավանականությամբ, օպերացիայի գործնական մասը սկսվելու է ապրիլին և ավարտվելու է աշնանը:
Ցանկացած, նույնիսկ անտրամաբանական, վարկածի համաձայն, օպերացիայի արդյունքում Հայաստանին պետք է վերադարձվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը: Ընդ որում, ադրբեջանա-ռուս-հայկական օպերացիայի շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են անկախ հայկական կողմի կամքի: Այլ կերպ ասած, Փաշինյան Նիկոլն ուզի, թե չուզի Արծվաշենն առաջարկելու են վերադարձնել, սակայն...
Տեղեկացա, որ ամենաբարձր մակարդակով Հայաստանին առաջարկվում է հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ գանգատներից:
Դա նշանակում է, որ ամենաբարձր մակարդակում ընթանում է սովորական «շուկայական առևտուր»:
Ըստ էության, հենց «առևտուրը» կարող է հանդիսանալ Արծվաշենի վերադարձի միակ խոչընդոտը:
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ այս օպերացիայի շրջանակում իրականացվող ենթադրյալ «առևտուրը» տարածքների փոխանակում չի ենթադրում, քանզի պաշտոնական Բաքուն «իր» տարածքներից որևէ ձևաչափով հրաժարվելու միտում չունի:
Այսինքն, ի տարբերություն 1992 թ, Արծվաշենի դիմաց որպես «առևտրի» առարկաներ կարող են հանդիսանալ բացառապես քաղաքական դիվիդենդները:
Կկայանա՞ արդյոք «արծվաշենյան առևտուրը», թե՞ Փաշինյան Նիկոլը հանրությանը կներկայանա հերոսի կերպարով և կհայտարարի Արծվաշենի ազատագրման մասին:
Կամ` կամ: Երրորդ տարբերակ այլևս չկա:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ