Կասե՞ք անգրագետիս, թե Հայաստանը Ադրբեջանի հետ ե՞րբ է պատերազմի մեջ մտել:
Մեր ու ոչ միային մեր Սահմանադրությամբ, ԱԺ-ին է իրավունք վերապահված հայտարարել պատերազմի մեջ մտնելու և խաղաղություն կնքելու գործառույթը:
ՀՀ ԱԺ -ն ո՞ր օրվա, ո՞ր ամսվա, ո՞ր թվի, ո՞ր նիստի, ո՞ր որոշմամբ է ֆիքսել Հայատանի Հանրապետության պատերազմական վիճակի մեջ գտնվելը Ադրբեջանի հետ:
Ո՛չ մի:
Էլ ի՞նչ եք ուզում ՀԱՊԿ -ից ու ՌԴ -ից:
Չկա՛ պատերազմ, չկա՛ նաև օտարերկրյա ագրեսիա և
պայմանագրային պարտականությունների կատարման
անհրաժեշտություն:
Իսկ եղա՞ծը` Ջերմուկ և այլն...
Դա էլ միջազգայնորեն ընդունված անուն և կանոնակարգում ունի:
Կոչվում է սահմանային արյունոտ միջադեպ:
Բայց ո՛չ պատերազմ:
( ...մի անգամ մանրամասն, զոհերի քանակով, ներխուժման կիլոմետրերով, կախված հարթավայրային, թե լեռնային լանդշաֆտից գրել եմ):
Դա հասկանալու համար հարցրեք ձեզ, թե ինչու՛ ՈՒկրաինայի Ռադան Ռուսաստանի հետ պատերազմի մեջ գտնվելու մասին որոշում չընդունեց:
Եթե նման որոշում ընդունվեր, ապա ՈՒկրաինայի հետ փոխադարձ ռազմական օգնության պայմանագիր ունեցող երկրները, օրինակ, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Բուլղարիան և այլն, պարտավոր էին ՌԴ-ի դեմ պատերազմի մեջ մտնել:
ՈՒրեմն, կա առնվազն երկու պետության՝ ԱՄՆ և ՌԴ պայմանավորվածություն՝ կերեք իրար, բայց մեզ միմյանց դեմ չփորձեք հանել...
Այնպես որ, այդ թամաշային վե՛րջ տվեք:
Զզվելի է... ձեր` անգրագիտությունից ճապաղված մռութները տեսնել:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ