Ադրբեջանը ցեղասպան և ահաբեկչական պետություն է, որտեղ պետական մակարդակով քարոզվում է հակահայկական ֆաշիզմ ու մարդասպանություն:
Մարդասպանության քարոզը նաև խորհրդային տարիներին էր տարածված ոչ միայն Ադրբեջանում, այլ այդ քարոզը իրականացնում էին Հայաստանի տարբեր վայրերում՝ այդ թվում նաև Արցախում ապրող ադրբեջանցիների շրջանում:
Տարիներ շարունակ փաստագրել և հրապարակել եմ Ադրբեջան արհեստածին պետության կողմից իրականացվող հակայկական ֆաշիզմին առնչվող տասնյակ փաստեր՝ այդ թվում նաև ծնողներիս պատմածները Սումգայիթի ցեղասպանության վերաբերյալ:
2020 թվականի նոյեմբերին հերթական փաստահավաք աշխատանքների շրջանակներում Երևանում հանդիպեցի Էլանորա Ծատրյանին, ով մի շարք դրվագներ ներկայացրեց խորհրդային տարիներին Մասիսում բնակվող ադրբեջանցիների կողմից իրականացված մարդասպանության քարոզների մասին:
Ստորև ներկայացնում ենք մի հատված Էլանորա Ծատրյանի պատմածից:
1970 թվականն էր։ Ես օրորոցային էի երգում, որպեսզի որդիս քնի ու ասում էի՝ քնի՛ր որդիս, որ մեծանաս լավ մարդ դառնաս: Այդ ժամանակ ներս մտավ հարևանուհիս, ով ազգությամբ ադրբեջանցի էր և ինձ հարցրեց.
- Այդպիսի օրորոցայիներով ե՞ք քնեցնում երեխաներին։
- Այո՛,- պատասխանեցի:
Ի պատասխան Գյուլնարան ինձ ասաց.
- Մենք այդպես չենք երգում օրորոցայիներ․ ասում ենք՝քնի՛ր, որ մեծանաս և հային կացնով մորթես, ու տանը մեր երեխաներին փայտե կացիններ ենք տալիս ու տիկնիկների վրա սովորեցնում հային սպանել:
Սա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես էին անգամ հայկական բնակավայրերում ապրող ադրբեջանցիները մարդասպանություն քարոզում: Հենց այս քարոզների ներքո մեծացածներն էլ իրականացնում են ցեղասպանություններ ու ռազմական հանցագործություններ: Այս փաստերը ակնհայտորեն վկայում են, որ Ադրբեջանը երբեք չի ունեցել խաղաղության օրակարգ չի էլ ունենալու:
Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ