Ես ամբողջովին համերաշխ եմ իմ բարեկամ Vahe Aghajanyan-ի առաջարկի հետ. Հայաստանում կարող է և պետք է լինի քաղաքական մեկ կոնսենսուս՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական և առանց նրա մասնակցության արտահերթ ընտրությունների անցկացում:
Սա է ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու միակ ճանապարհը:
Հայաստանին լավ լուծում չի սպասվում, հրաշքներ չեն լինելու, մենք պետք է կարողանանք ընտրել նվազագույն ռիսկեր պարունակող փաստաթուղթը, այսինքն հարկադրված ենք ընտրություն կատարել վատի և վատթարագույնի միջև:
Դեռևս հնարավոր է կանխել Ալեքսանդրապոլ-2-ը, բայց դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ