Հարց տվեք ցանկացածին , թե ինչպիսին են վրաց -ռուսական պետական հարաբերությունները:
Պատասխանը միանշանակ կլինի` ոչ բարեկամական:
Բայց արի ու տես, որ արդեն մեկ տարի է` Վրաստանի վառելիքա- էներգետիկ ողջ համակարգը , 100 տոկոսով, օգտագործում է ռուսական էներգակիրները:
Վրաստանն առանց աղմուկ աղաղակի հրաժարվեց ադրբեջանական և՛ նավթից, և՛ գազից, և՛ էլեկտրոէներգիայից ու անցավ ռուսականին:
Վրացական տնտեսության մեջ էլ ռուսական կապիտալ ներդրումների ծավալը երկրորդն է` վրացական պետական ներդրումներից հետո:
ՈՒ ո՛չ իշխանությունը, առավել ևս, ո՛չ էլ վրացական ընդդիմությունը , ձայնը գլուխները գցած չեն աղմկում ...
Իսկ մե՞նք:
Երբևէ մասնակցած կա՞ք գնչուական հարսանիքի:
Մեր ցանկացած արտաքին քաղաքական շրջադարձի փորձ ու քայլ
ավելի աղմուկ աղաղակով է արվում, քան գնչուական հարսանիքի այն պահը, երբ ցեղի կանայք փեսայի կողքից տանում են նորահարսին:
Ստուգում կույս լինել -չլինելը և վերադարձնում հարսանքասրահ՝ փեսային բարի վայելում մաղթելով:
ՈՒ սկսում նվիրատվությունը:
(Ֆրանսիան բերել է «Բաստիոն» ու «Ցեզար»,- ուստա՛, տու՜շ,-ապրի՛ Ֆրանսիան:
Հնդկաստանը հաուբիցներ է բերում ,- տու՜շ Հնդկաստանի պատվին:
Բա Ամերիկա՜ն, ի՜՜՜նչ է խոստանում ... մի գժական տուշ էլ
իր պատվին):
Ախր ինչու՞ ենք այսքան աղմուկ սիրում:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ