Ըստ Մաշ տելեգրամ ալիքի՝ Ադրբեջանը խորհրդային D-30 հաուբիցների 122 մմ-ոց արկեր է արտադրում Ուկրաինայի համար՝ գաղտնի։ Այդ մասին հայտնի է դարձել ուկրաինացի ռազմական թղթակից Ռոման Բոչկալայի անզգույշ հաղորդումից։ Հաղորդումը ներկայացվել է որպես D-30 հաուբիցի 122 մմ-ոց արկերի ուկրաինական արտադրություն գործընկեր երկրներից մեկում: Պարզվել է, որ գործընկեր երկիրն Ադրբեջանն է, իսկ «ուկրաինական արտադրությունը» ադրբեջանական «Պալադիում» ընկերությունների խմբի գործարանն է, որն զբաղվում է ռազմական և ծովային տրանսպորտի սպասարկմամբ, սարքավորումների և օպտիկայի նախագծմամբ ու արդիականացմամբ։ Համագործակցում է Վրաստանի, Գերմանիայի, ԱՄԷ-ի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, ՈՒկրաինայի տարբեր ձեռնարկությունների հետ։ Նախկինում Ադրբեջանը Կիևին օգնել է չորս ուղղություներով. տուժած երեխաների բժշկական և հոգեբանական վերականգնում, զինվորականների վերականգնում, աջակցություն էներգետիկ ոլորտում և հետպատերազմյան վերականգնում: Այժմ ավելացել է հինգերորդը՝ արկերի արտադրությունը: Ստացվում է, որ Հայաստանի թշնամի Ադրբեջանը մեր նորահայտ «բարեկամ» ՈՒկրաինայի բարեկամն է: Նման բան միայն Նիկոլի օրոք կարող էր տեղի ունենալ:
Վախթանգ Սիրադեղյան