«Սահմանին զինվոր է զոհվել. Ֆրանսիան շտապեցնում է հրետանային համակարգեր մատակարարել Հայաստանին»:
Սա «խաղաղության օրակարգ» որդեգրած Նիկոլի «Հժ» օրաթերթի հոդվածի վերնագիր է: Հարյուր տարի առաջ անգլիական սապոգով, հիմա էլ ֆրանսիական զրահամեքենաներով և հրետանիով են խաբելու ու տանելու մինչև վերջին հայը կռվի, ինչպես Ուկրաինայում են անում:
Տուրք տանք պարզ տրամաբանությանը, որը տասնյակ տարիներ բացակայում է հայ քաղաքական մտքից, ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիան զենք է տալիս Հայաստանին, որ ՆԱՏՕ-ի լիարժեք հովանավորությունը վայելող Ադրբեջանի դեմ կռվի:
Սրա նպատակը մեկն է՝ Ուկրաինայում խայտառակ տապալումից խուսափելու և դեմքը պահելու համար Արևմուտքն ուզում է ամեն կերպ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ հայի և Հայաստանի հաշվին:
Ազատ Ադամյան