Չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ:
Սրա մեջ ենք՝ վերից-վար, փող ու պաշտոն անսպասելի տեսած՝ չտեսների տիրակալության ու հարստահարության ներքո:
Գյադեքը գնացին, գյուդեքը եկան, երկիրը դարձրին Պոմպեյի վերջին գիշերը, ով հասնում՝ մի մեծ պատառ է փախցնում, մի նշանակալի բ/տղություն է անում, որ հանկարծ հետ չմնա կանոնակարգից:
Փառք գյադեքին, ոչ փառք՝ սրանց:
Գյադեքի մեջ խորհրդային երկրից մնացած մարդու ու կրթվածության հետքեր, պատվի ու խղճի մնացորդներ կային դեռ:
Էս գյուդեքը էշը փալանով են կուլ տալիս՝ երկիր ու ժողովուրդ կոլոլած, բազմաշերտ համբուրգեր՝ հայոց պետականությունը, բանակն ու խորհրդանիշները, ամեն տեսակի սրբություն ու հերոսական՝ վրան համեմած՝ իբրև մանանեխ, ռեհան ու թարխուն:
Մարդու հավատ չի գալիս, որ մենք արժանի ենք սրանց, որ ազգը դարձել է իրոք խառը կանաչի, մի խուրձ խոտ՝ կովերի բերանում:
Ու ամենազզվելին. որ 99 տոկոսին դուր է գալիս խոտ ու խառը կանաչի լինելը, կարևորը՝ մի գաղջ ,,արև,, լինի, իրենց չորաթանը մեկնեն...
Սուսաննա Բաբաջանյան