ՈՒկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի կարծիքով՝ Հայաստանը ճիշտ ուղու վրա է։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Արևմուտքը կիևյան ռեժիմին խորհուրդ է տվել սահմանել նոր զորակոչային տարիք՝ 17-70 տարի, և իրականացնել կանանց լրացուցիչ մոբիլիզացիա։
Երբ 2019-ին տրվեց Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության մեկնարկը, ապա դրան հաջորդեց 2020-ի 44- օրյա պատերազմը, իսկ 3 տարի անց՝ Արցախի կորուստը։ Այսօր արդեն սկսվել է Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսությունը։
Այստեղից կարելի է եզրակացնել, որ ՈՒկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականի «Հայաստանի ճիշտ ուղին» դա 17-70 տարեկան հայ տղամարդկանց ապագա զորակոչն է՝ Ռուսաստանի դեմ պատերազմում զոհվելու նպատակով։
Հայաստանի համար Արևմուտքն այս ռազմավարական ապագան է նախապատրաստում։
Հայկ Այվազյան