Իրանը հետ կկանչի՞ Հայաստանում իր դեսպանին, «Սիվիլ նեթին» տված հարցազրույցի ժամանակ բարձրաձայնած մտքերի պատճառով:
Մտքեր, որոնք հակասում են նոյեմբերի 9-ին, Տաշքենդում Ռայիսիի ու Ալիևի հանդիպման ժամանակ Ռայիսիի կողմից բարձրաձայնած մտքերին և պայմանավորվածություններին:
Հետաքրքիր է` ի՞նչ ընթացք կստանան վրաց-ադրբեջանական հարաբերությունները:
Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը, Փոթի նավահանգստում
բեռնաթափվել են ֆրանսիական «ԱսՄարկ» ֆիրմայի արտադրության «Բաստիոն» տիպի 12 հատ բազմաֆունկցիոնալ ռազմական մեքենա Հայաստանի համար:
Վրացական կառավարությունը թույլատրել է իր տարածքով այդ մեքենաների տրանզիտ տեղափոխումը Հայաստան:
Մի բան հստակ է՝ Թբիլիսին այլևս չի կարող դառնալ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման հարթակ:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ