ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Պատմություն չգիտեք, տեսակի ինքնապահպանման բնա՞զդ էլ չկա

Պատմություն չգիտեք, տեսակի ինքնապահպանման բնա՞զդ էլ չկա
09.09.2023 | 08:01

Պետական դավաճաններ և կոլաբորացիոնիստներ, դուք ամեն ինչ արել եք ձեզ և ձեր սերունդներին խաղից դուրս դնելու համար։ Մեկ անգամ չէ, որ հատել եք բոլոր հնարավոր կարմիր գծերը, լուռ ու ստրկաբար կատարել եք պիղծ ռեժիմի հրամաններն ու հրահանգները, ամենօրյա ռեժիմով սպասարկում եք այս պղծությանը։ Ամեն օր խոնարհաբար, ձեր արհեստական ժպիտներով շրջապատում եք պիղծ ռեժիմի խեղկատակներին՝ նրանց վարկը բարձրացնելու նպատակով։

Խոսքս վերաբերում է պետական համակարգի բոլոր մակարդակի ծառայողներին, որոնց մեղքով գոյություն ունի այս հրեշավոր համակարգը, որը երկիրը տանում է քայքայման ու կործանման՝ կեղծ խաղաղասիրության անունից։ Դուք այսօր գործիք եք օտար ու գլոբալիստական՝ ապազգային, անսեռ, անկրոն, անդեմ, այլանդակ ու դեգրադացված հասարակարգի կառուցման։

Դուք ապացուցել եք, որ հայ հասարակության ամենից անուղեղ զանգվածն եք, որ չունի անգամ ինքնապաշտպանության բնազդ, հինգ րոպե առաջ չի պատկերացնում թե ինչ սարսափելի արհավիրքներ են գալու գլխին։ Ոչ միայն սեփական գլխին, այլև՝ անմիջական ժառանգների գլխին։ Ու սա արվում է երկու քոռ արծաթի համար. թե բա՝ տուն ենք պահում։

Լավ, հո ստրկական կարգեր չե՞ն։ Այդ նույն տունը կարելի էր պահել միառժամանակ պետական համակարգից դուրս։ Ուղղակի ձեր քարացած ուղեղները չեք ուզում աշխատեցնել։

Դուք դառնալու եք հայոց պատմության սև ու այլանդակ խոռոչի առաջին պատասխանատուները, որովհետև գետնախորշերից ու ծմակուտներից դուրս եկած գործակալները ծլկելու են, եթե դա, իհարկե, ստացվեց՝ ձեզ կարգելով անմիջական պատասխանատուներ։

Այնպես որ, պատրաստվեք սարսափելի թուք ու մրին, անեծքներին՝ մի քանի տասնյակ տարի շարունակ։ Դուք՝ հեչ, բայց ի՞նչ են արել ձեր անմիջական ժառանգները, որ հայտնվելու են այդ հարձակումների տակ՝ ձեր այս տխմար վարքի պատճառով։

Պատմություն չգիտեք, հատկապես՝ մեր տարածաշրջանի, բա լավ, տեսակի ինքնապահպանման բնա՞զդ էլ չկա։ Գոնե փորձեք ծանոթանալ Ֆրանսիայում Վիշիի ռեժիմի ծառայողների ճակատագրի հետ՝ 1944 թվականին։ Էն կուլտուրական Եվրոպայում շատ կուլտուրական հաշվեհարդար տեսան ձեր նմանների հետ։ Հիմա պատկերացրեք, որ դա տեղի է ունենալու տաքարյուն Հայաստանում։

Ես ձեզ զգուշացնում եմ՝ ոչ ոք ուշադրություն չի դարձնելու ձեր խմբակային լաց ու կոծին, աղաղակներին, որ ընդամենը կատարել եք հրամաններ։ Շատ դաժան ու անսիրտ են լինելու ձեր օրինական ու անօրինական դատավճիռները։

Կհասկանաք, թե չեք հասկանա ձեր գլխին գալիքը՝ ձեր պրոբլեմն է։

Ես որ՝ խիստ կասկածում եմ։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ