Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Եթե սա նացիզմ չէ, ապա ի՞նչ է

Եթե սա նացիզմ չէ, ապա ի՞նչ է
11.07.2023 | 17:30

Լատվիան հաբռգել և սրընթաց գնում է բանդերականների ճանապարհով, այսինքն՝ նահատակման և պետության փակման: Մինչև սույն հզոր ազգին ավանսով ողորմի տալն ասեմ, որ Միացյալ Նահանգները, որը երբեք չի շեղվում թիրախից, երբեք չի հրաժարվում նպատակից, ամեն ինչ կանի, ինչ էլ լինի, իր շահերն իրականացնելու համար, կարծես ագոնիայի մեջ է, սկսել է շտապել. դեռ բանդերականների միսը չի վերջացել, որը նրանց համար խոզի մսի արժեք ունի, բայց ռուսների համար արդեն արագացված տեմպերով պատրաստում են ևս չորս տեսակի բավական որակյալ միս՝ լեհերինը, չեխերինը, լիտվացիներինը, էստոնացիներինը և լատվիացիներինը:

Թեպետ կարելի է սրանց հավելել նաև ուժեղ սլովակներին և ռումինացիներին, բայց դրանք կարծես էնքան էլ չեն ուզում փակվել, մի խոսքով, դրանց մասով ես էլ դեռ չեմ եկել կոնկրետ եզրակացության: Բայց դառնանք լատվիացիների գալիք վախճանին և այդ դեմոկրատական պետության փակման անհրաժեշտությանն ու անխուսափելիությանը:

ՈՒրեմն, ԼԱՏՎԻԱՅՈՒՄ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ՝ ՄԱՅԻՍԻ 9-ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ:

Դա այլևս այդ եվրաարժեքների տոպրակ երկրում վարչական իրավախախտում է համարվում, մարդկանց տուգանքներ են ուղարկում: EurAsiadaily-ում կարդում ենք.

«В Госполиции данный факт подтвердили. В Латвии действительно привлекают к административной ответственности за «победные» посты и соответствующие лайки. Однако о количестве нарушителей и суммах штрафов умолчали. Ранее местные власти заявили, что намерены в течение нескольких лет «полностью искоренить» любые проявления празднования 9 Мая»:

Այսինքն, համաշխարհային պատերազմում նացիզմի տապալման օրը լատվիացիք արգելում են նշել, նշանակում է՝ ողբում են ամերիկացիների հրահանգով այդ հաղթանակի պատճառով, քանզի Սովետական Միությունը դրա արդյունքում դարձավ աշխարհի երկու գերտերություններից մեկը: Բայց Լատվիայում անցկացվում են նացիստական լեգեոներներին նվիրված երթեր, քեֆ-ուրախություններ, այլ տոնական միջոցառումենր պետության օժանդակությամբ:

Հավելեմ, որ Լատվիան երեկ ևս մեկ գերհզոր քայլ կատարեց դեպի տոտալ և վերջնական երջանկություն՝ նախագահի պաշտոնը ստանձնեց ինչ-որ մի հոմոսեքսուալիստ, որը հպարտ է իր կողմնորոշումով: Մնում է դրան ցանկանալ, որ նախագահական ժամկետի ընթացքում պետության հաշվին սեռն էլ փոխի, դառնա տրանսգենդեր, և այդ նուրբ եվրաարժեքի կայֆն ու բուրմունքը վայելի:

Իսկ ոչ պակաս դեմոկրատական Չեխիայի նախագահ Պյոտր Պավելն ասում է, որ եվրոպական երկրներում ՌՈՒՍՆԵՐԻ ՆԵՐԿԱԼՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

(ներկալում - интернирование, մեղմ ասած, դիսկրիմինացիա, սեգրեգացիա, օրինակ, ամերիկացիք պատերազմի ժամանակ իրենց 120 հազար ճապոնացի քաղաքացիներին քշեցին գետտոներ, իսկ տոտալիտար դիկտատոր Ստալինը սովետական գերմանացիներին պարզապես հեռացրեց ռազմաճակատի գծից՝ ուղարկեց Ղազախստան, իսկ թե որն է նախընտրելի՝ գետտոն, թե Ղազախստանը, մտածեք ինքներդ): Հավելեմ, որ Չեխիայում և Լատվիայում արդեն քրեական պատասխանատվություն էլ է նախատեսված Պուտինի, Ռուսաստանի մասին ինչ-որ դրական կարծիք հայտնելու համար, այնտեղի ռուսները կամ պիտի լռեն, կամ նստեն:

Ամփոփեմ. նշածս ազգերի ռուսատյացության վրա հիմնված նացիֆիկացիայի պրոցեսը Միացյալ Նահանգները սկսեցին 2007-ին՝ Պուտինի Մյունխենյան ճառից հետո: Դրանից առաջ, 2005-ի մայիսի 9-ին, Լեհաստանի նախագահ Կվասնևսկին Կարմիր Հրապարակում էր, Պուտինի կողքին: Եվ հպարտորեն հայտարարեց, որ խոնարհվում է Սովետական զինվորի առջև, որը նրանց բոլորին փրկեց նացիզմից և ազատություն պարգևեց: Իսկ նույն Լեհաստանի այսօրվա վարչապետն ասում է, օրերս գրել էի, բայց կրկնեմ. «Այն, ինչ նախկինում ռուսատյացություն էր համարվում, այսօր արդեն մեյնսթրիմ է, այսօր արդեն ակնհայտություն է, որտեղ մենք գործում ենք (То, что ранее называлось русофобией, сегодня уже является мейнстримом, сегодня уже принято как очевидность, в которой мы функционируем)»:

Լավ, ինչու՞ են սրանք ստրուկի պես ծառայում Ամերիկային և կամավոր գնում գիլյոտինի տակ:

Որովհետև տիեզերական հավատ ունեն ԱՄՆ հանդեպ, համոզված են, որ աշխարհի գերհզորն է, թույլ չի տա իրենց խաթրին կպնել:

Բայց Գերմանիայում և Ֆրանսիայում ամերիկացիք նացիֆիկացիա չեն անում, էն մարդիկ ուղղակի չեն համաձայնի, քանզի չեն ուզում ևս մեկ անգամ ռուսական բանակին դիմավորել Փարիզում և Բեռլինում: Նշանակում է՝ այս պատերազմը կավարտվի, ըստ ամենայնի, Վարշավայում՝ հաղթանակած ռուսական բանակի շքերթով: Եվ եթե վերջին բանդերականի հոգեհացից հետո սրանք չվազեն Պուտինի մոտ և ինքնուրույն անկյուն չկանգնեն, չվերականգնեն բոլոր սովետական հուշարձանները, բժշկական տեղեկանքներ չտանեն առ այն, որ նախկինում հիվանդ էին, իսկ այլևս ամերիկատյաց են, 30 տարի քաք են կերել, ապա չեմ կարծում, որ այդ երկրներից մի բան կմնա:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Մի հարց կա, որի պատասխանը ապագա թշվառներին կփրկի: Եթե Ռուսաստանին ի վիճակի է հաղթել ՈՒկրաինան, բայց դժվարությամբ, ինչու՞ Ամերիկան կարճ կոնվենցիոնալ պատերազմով չի լուծում Պուտինի հարցը, բայց ռուսների դեմ օգտագործում է բանդերականներին, որոնց վաղը կմիանան լեհերն ու լիտվացիները, հետո կտեսնենք:

Բա ամոթ չէ՞, բա ում ասես խփում, ում ասես կուլ էր տալիս, նշանակում է՝ պատերազմ սիրող երկիր է, չէ՞:

Ինչու՞ հիմա չի մտնում պատերազմ և աշխարհն ազատագրում Պուտինից:

Բայց ևս մեկ հարցի սրանք արդեն ստիպված կլինեն պատասխանել, երբ առաջիկայում Լեհաստանի սրբազան ՆԱՏՕ-ական տարածքում հայտնվեն ռուսական «Կինժալները», և Ամերիկան ոչինչ չանի:

Եվ հաստատ չի անի, քանզի Լյուքսեմբուրգի կամ Նորվեգիայի ավիացիան չի կարողանա ուղարկել, իսկ Թուրքիան, Ֆրանսիան և Գերմանիան իրենց կաշվի վրա են զգացել ռուսական զենքի կայֆը:

Դիտվել է՝ 2545

Մեկնաբանություններ