Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Առիթի դեպքում, նույնիսկ՝ կկանգնեմ «անկարգությունների» մասնակիցների կողքին

Առիթի դեպքում, նույնիսկ՝ կկանգնեմ «անկարգությունների» մասնակիցների կողքին
04.07.2023 | 22:39

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները և դա օրինաչափ է:

10-15 օր առաջ Ֆրանսիայում էի՝ Մարսելում: Ամենայն պատասխանատվությամբ՝ Մարսելում ես ազգությամբ շատ քիչ ֆրանսիացի եմ հանդիպել: Բնակչության գերակշիռ մասը աֆրիկացիներ, արաբներ և թուրքեր են: Վերջիններիս զգալի մասը Ֆրանսիայում կարգավիճակ են ստացել:

Այսինքն, նրանք կարգավիճակով ֆրանսիացի են, հետևաբար՝ այդ պետության տերերն ու տիրակալներն են:

Ֆրանսիան ժամանակին պետք է մտածեր իր ապագայի մասին: Կարծում եմ՝ արդեն ուշ է:

Մյուս կողմից՝ մի քանի նկատառում ևս:

Շուրջ 2 տարի առաջ Հայաստանում ամերիկյան համալսարանի (American University of Armenia) ղեկավարությանը տեղեկացրել եմ, որ համալսարանի աշխատակից (ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր) Հ.Հ-ն գրագող է:

Պահանջել եմ փաստի առթիվ արձագանքել:

Արձագանք չկա:

Արհամարհանք:

Շուրջ 2 տարի առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը (U.S. Embassy Yerevan) խնդրանք եմ ուղղել:

Արձագանք չկա:

Արհամարհանք:

Շուրջ 2 տարի շարունակ մի քանի տասնյակ հոդվածներ եմ հրապարակել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության (German Embassy Yerevan) խայտառակ գործունեության վերաբերյալ:

Արձագանք չկա:

Արհամարհանք:

Շուրջ 1 տարի առաջ դիմել եմ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը (Embassy of France ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն):

Արձագանք չկա:

Արհամարհանք:

Շուրջ 10-15 օր առաջ դիմել եմ Իտալիայի Միլան քաղաքի քաղաքապետարանին:

Արձագանք չկա:

Չի էլ լինելու:

Արհամարհանք:

Եվ, այսքանից հետո, օրինակ, ես ինչպե՞ս վերաբերվեմ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի իշխանություններին: Իհարկե, բացասական վերաբերմունք կունենամ: Առիթի դեպքում, նույնիսկ՝ կկանգնեմ «անկարգությունների» մասնակիցների կողքին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2357

Մեկնաբանություններ